June 12, 2025
Yerevan booked.net
+29°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

1/11/14

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ


11.01.2014   


   Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն ՀՔԾ ում (Հատուկ քննչական ծառայությունում) նախապատրաստվում է քրեական գործ ընդդեմ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ՝ Վահան Կարապետյանի:
   Հիշեցնենք,որ դեկտեմբերի 14 ին Վահան Կարապետյանը, իրեն պատկանող «Չերրի» ռեստորանային համալիրում, հանրությանը հայտնի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին հարվածել է` պատճառելով մարմնական վնասվածքներ:
    ՀՔԾ ում գործը քննում է քննիչ Հակոբյանը,ում մենք դիմել էինք պարզաբանումների նպատակով. վերջինս չկարողացավ հերքել տվյալ ինֆորմացիան և այլևս չի պատասխանում մեր լրագրողի հեռախոսազանգերին:
   ԲՀԿ մամուլի պատասխանատու՝ Իվետտա Տոնոյանը մեր լրագրողի հարցին պատասխանեց. <Կներեք ես տեղյակ չեմ, չեմ կարող պատասխանել,զանգահարեք 15 րոպեից>: Ցավոք լրագրողի զանգերը 15 րոպե անց նույն ճակատագրի արժանացան ինչպես ՀՔԾ ում:Սուրեն Սուրենյանցը տվեց շատ հակիրճ պատասխան ՝ մեկնաբանություն չունեմ:

        Հ.Գ.         ըստ տրամաբանության մյուս շաբաթ այս գործում նոր թեժացումներ են սպասվում: Համաձայն ՀՀ օրենսդրության ,ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է դիմել Ազգային Ժողով և ստանալ պատգամավորի դեմ քրեկան գործ հարուցելու թույլտվություն:

narod.am -  կայքից

No comments:

Post a Comment