Այսօր համացանցում դարձյալ ակտիվացավ լրատվությունը՝ իմ եւ պատգամավոր Վահան Կարապետյանի մեկամյա վաղեմության վիճաբանության մասին:
Թերեւս առիթն այն էր, որ ես հրավիրվել էի ՀՔԾ՝ այդ գործով բացատրություն տալու:
Ես ամենաքիչն եմ շահագրգիռ եղել, որ այս վեճը դառնա հասարակության, ԶԼՄ-ների քննարկման թեմա ու հիմա էլ շահագրգիռ չեմ:
Մյուս կողմից՝ բնական եմ համարում, որ մարդիկ հետաքրքրված են, թե ինչով են զբաղված հանրային դեմքերը՝ հեռուստաէկրաններից այն կողմ:
Հանրության հետաքրքրությունը առաջացնում է նաեւ իրավապահ մարմինների բնական արձագանքը. ի վերջո՝ մենք պետություն ենք՝ բոլոր թերություններով հանդերձ:
Մի խոսքով՝ մեղավորը ես եմ, որ լինելով քաղաքագետ՝ հայտնվում եմ նման պատմության կիզակետում:
Մեղավորը Վահանն է, ով չի գիտակցում, որ առաջին հերթին՝ ԱԺ պատգամավոր է, նոր՝ <Չերիի> սեփականատեր:
Ես իմ մասով՝ հայցում եմ ընթրցողներիս, խնդրով ակամայից հետքրքրված
մարդկանց ներողամտւթյունը:
Սուրեն Սուրենանցի FB Էջից
No comments:
Post a Comment