Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

2/25/14

ԿԼԻՉԿՈՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ


           
Վիտալի Կլիչկոն՝ "УДАР" կուսակցության առաջնորդը, ցանկանում է մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին: «Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ, քանի որ հաստատապես վստահ եմ, որ Ուկրաինայում անհրաժեշտ է փոխել խաղի կանները: Պետք է արդարություն լինի, և ես գիտեմ, որ դա հնարավոր է»,_ լրագրողներին ասել է քաղաքական գործիչը:
            Արտահերթ ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին: Փետրվարի 25-ից մեկնարկեց քարոզարշավը: Կլիչկոն հայտարարեց, որ Ուկրաինայի կառավարությունը կձևավորվի թեկնածուների պրոֆեսիոնալիզմի և բարոյական արժեքների հիման վրա: «Կառավարությունը կձևավորվի ըստ կարևորագույն սկզբունքների. առաջին հերթին՝ պրոֆեսիոնալիզմ և բարոյական արժեքներ: Այսօր տնտեսության վիճակը կրիտիկական է, և մենք շատ սահմանափակ ժամանակ ունենք, որպեսզի դուրս գանք այդ իրավիճակից»,_ ասել  է "УДАР"-ի առաջնորդը:
            Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել էր բանաձև՝ նախագահ Յանուկովիչին ազատել սահմանադրական պարտականությունները կատարելուց և նշանակել էր արտահերթ նախագահական ընտրություններ՝ մայիսի 25-ին: 

http://www.vesti.ru/ կայքից

No comments:

Post a Comment