Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/30/14

Հիշեք, որ ստամոքսից բացի կարևոր է արժանապատվությունը,ընտանիքը,ընկերները ու հայրենիքը

Երբ վստահ չէի,որ վաղը լույսը կրկին կբացվի
Նամակ խնդրանք տղերքիս.
Ինչ էլ լինի եղեք ազնիվ ու ներեք բոլորին,բայց երբեք թույլ մի տվեք հաշվեն Ձեր ատամները և ունեցեք որքան հնարավոր է շատ ընկերներ ՝ եթե ցանկանում եք այս կյանքում ձեր մասին երկար հիշեն:
Գոնե մեկ ծառ տնկեք,որ ամռան տապից մի օր մեկը նստի նրա ստվերի տակ ու Ձեր մասին իմանան երկնքում:
Գոնե մեկ ծարավի ջուր տվեք,մեկ սովածի հաց տվեք ու մոռացեք,որ նման բան եք արել:
Միշտ վախեցեք միայն ստից,մնացածի առաջ ծնկի չգաք՝եթե անգամ կյանքով վճարեք:
Գետնին ընկածին չհարվածեք՝ վաղը գետնին կարող եք հայտնվել նաև դուք:
Ու հիշեք,որ ստամոքսից բացի կարևոր է արժանապատվությունը,ընտանիքը,ընկերները ու հայրենիքը:
ԵՎ վերջում խնդրում եմ միշտ իրար կողքի լինեք ու մոռացեք այն ամենը ինչ գրել եմ՝ ստեղծեք ձեր օրենքներն ու ձեր կյանքի կանոնները:
Ավելի լավ է իմ գերեզմանի տեղը չիմանաք,քան մեկդ մյուսի տան տեղը՝ դա ինձ ավելի ցավ կպատճառի,քան ամեն մեկդ իրարից անկախ այցելեք ինձ:
Իմ երազանքը եղբայր ունենալն է եղել,որն այդպես էլ չիրականացավ :Ես ամեն գնով ունեցել եմ զեզ ու հիմա դուք երկու եղբայր եք ,բայց հիշեք,որ ամեն մեկդ առանձին ոչինչ եք՝ ինչպես Մասիսն առանց Սիս,Հայաստանն առանց Արցախ,երկիր մոլորակն առանց Արև ու Լուսին ...
Ես զեզանից թանկ ոչինչ չունեմ,իմ միակ ձեռքբերումը դուք եք իմ Դավիթ ու Հայկ :
Ձեր ընկեր,ձեր հայր ՝ Սուրեն Արեենց:


Сурен Ареенц FB page

No comments:

Post a Comment