Մոտ երկու շաբաթ առաջ գնեցինք Գրանդ Քենդի հրուշակեղեններից, որոնց միջից ուտելիս հանեցինք մեծ երկար թել: Այդ նույն քաղցրավենիքից ուտում են նաև երեխաները, բախտի բերմամբ երևի իրենց մոտ չի ընկել, այն կարող եր շատ հանգիստ վնաս պատճառել առողջությանը, նույնիսկ բերել ավելի վատ դեպքի,օրինակ` խեղդել:
Զանգելով “Գրանդ Քենդի” ընկերությանը, նրանք շատ խիստ են պատասխանում այդ հարցին, երբ զգուշացնում ես ,որ ավելի ուշադիր լինեն արտադրանքին, իրենց մոտ դու ես պարտքի տակ մնում:
Իսկ “Գրանդ Քենդի” ընկերության Տնօրենի հետ զրույցից պարզվեց, որ ևս հիսունից ավելի քաղաքացի է դիմել գործարան այդ նույն խնդրով,բայց իրենք բոլորին տփել լարել են:
Դիմելով `Սննդի անվտանգության ծառայությանը, իրենք զբաղված են միայն
գրանցումներով, և ստուգում է գործարանները միայն տարին մեկ անգամ հունվարի 15 -ից
սկսած մեկ ամսյակում, թե ինչ է կատարվում շուկայում ամեն ինչին փակում են աչքերը,
մնում է միակ հույսը միայն սպառողի վրա թե ինչ կլինի:
Իսկ սպառողին մնում է միայն ուշադիր լինել և հետևել նաև երեխաներին հրուշակեղեն
գնելիս, որ թելիկներ, փայտիկներ և այլ առարկաներ չվնասեն առողջությունը:
Դ. Խ. Fb page
No comments:
Post a Comment