June 11, 2025
Yerevan booked.net
+24°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/28/14

ՆՐԱՆՔ ՄԱՀԱՑԱՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՕՐԸ


1963 թվականի հոկտեմբերի 11-ին, ուրբաթ օրը, փարիզյան «Ֆրանս-սուար» թերթի առաջին էջը լույս տեսավ երկու սգո շրջանակներով: Ֆրանսիան հրաժեշտ էր տալիս կենդանի երկու առասպելներին. «Էդիտ Պիաֆը և Ժան Կոկտոն մահացան նույն օրը, 5 ժամվա ընդմիջումով…»:
… Ժան Կոկտոն նախաճաշում էր իր հոգեզավակ Էդուարդ Դերմիի հետ փարիզյան իր բնակարանում: Երբ «Պարի-մատչ» ամսագրից ծանոթ լրագրողը հեռախոսով տեղեկացրեց Պիաֆի վախճանի մասին, Կոկտոն չզարմացավ: Նա գիտեր, որ Պիաֆը ապրում է վերջին օրերը: Նա լրագրողին ասաց. «Այցելեք ինձ այսօր, ես մի քանի տող կգրեմ ձեր ամսագրի համար»: «Մի քիչ մտածելով, նա լսափողը կախեց,- պատմում է Էդուարդը,- և ասաց, որ բարձրանում է վերև, որպեսզի իրեն կարգի բերի, և հանկարծ բոլորովին անսպասելի ընկավ մեծ բազկաթոռի մեջ` սիրտը բռնելով: Նա խնդրեց բժիշկ կանչել: Ես Ժանին տեղափոխեցի մահճակալին, և նա ինձ շշնջաց. «Խնդրեք, որ ինձ մորֆի սրսկեն…»: Ես հասկացա, որ Ժանը մեռնում է: Նա մեզանից վեր էր նայում, և ես հասկացա, որ նա այլևս այստեղ չէ: Նա գնաց, ինչպես ջուրը մատների արանքով»:
Ըստ Հենրիկ Լիլոյանի

Hovik Charkhchyan FB page

No comments:

Post a Comment