Սիրելի հայեր, քաղաքական գործիչներ, լրատվական կայքերի տերեր, ֆեյսբուկյան կայքերի օգտատերեր,
Դուք՝ բոլորդ, ջուր եք լցնում Սերժ Սարգսյանի ջրաղացին անգիտակցաբար: Վարչապետի պաշտոնում նա ում ցանկանա, կարող է նշանակել մեկ րոպեում: Դուք՝ բոլորդ, Ձեր հետաքրքրությամբ, մեկնաբանություններով ցույց եք տալիս, որ ձեզ հետաքրքիր է այդ պաշտոնը զբաղեցնողի անունը, և մեր նախագահն էլ ցույց է տալիս, թե իբր ցանկանում է <<որակյալ>> վարչապետ նշանակել և 10 օրը նույնիսկ, բավական չէ: Բայց տեսեք երկրի վիճակը. ով էլ գա, ոչինչ չի փոխվելու, բայց նախագահը իր պահվածքով ցանկանում է ժողովրդին ցույց տալ իր նվիրվածությունը, և նրան անհրաժեշտ է 10 օրից էլ առավել՝ ճիշտ որոշում կայացնելու համար: Սիրելի հայեր, հերի՛ք է ջուր լցնեք այդ անօգտակար ջրաղացին, Հայաստանից հայերին հանող ջրաղացին, ուշքի՛ եկեք, արհամարհեք վարչապետի պաշտոնը, արհամարեք նախագահի այդ <<խաղը>> , սա քաղաքականություն է: Դուք մարեք Ձեր հետաքրքրությունը, ջուր մի լցրեք նախագահի ջրաղացին, և անմիջապես կտեսնեք նոր վարչապետ: Այդ վարչապետը կարող է լինել և՛ Կարեն Կարապետյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Հովիկ Աբրահամյանը, և նույնիսկ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը… ոչինչ չի փոխվելու նոր վարչապետի գալով, ամենը կփոխվի միայն մեկ գաղափարի շուրջ համախմբվելով, այն էլ այն գաղափարի, որը դեմ է կապիտալիստական համակարգին, հասկացե՛ք սա վերջապես:

No comments:
Post a Comment