June 14, 2025
Yerevan booked.net
+29°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/11/14

Չինարես , կեռանալ մի … - Ապրիլի 23-ին

Ապրիլի 23 – ին, ժամը 19.00 – ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա << Չինարես , կեռանալ մի … >> պարային, գրական, երաժշտական բեմադրությունը … Բեմադրության հիմքում 1915 թ – ի հայկական ցեղասպանության թեման է : Այն հայի կանչն է, նրա հոգու արձագանքը : Մեր ապագան կերտելու համար մենք պետք է շղթայված լինենք մեր անցյալին ու մեր պատմությանը , մենք իրավունք չունենք լռելու և չպահանջելու : Մարդկության կենսագրության սկզբնական շրջանից սկսած մարդը պայքարում է մարդու դեմ՝ նրան սիրելու փոխարեն : Հայ ազգը ախոյան չի փնտրում և նման նպատակ չի հետապնդել երբևէ , սակայն հայն իր բնույթով բոլոր ազգերի խոշորացույցի ներքո է եղել : Հայը ոչ ոքի հետ պատերազմելու ցանկություն չի ունեցել , հայը երբեք դրացու ունեցվածքի վրա աչք չի ունեցել , նա կռվել ու պայքարել է միայն ու միայն իրեն ու իր ունեցածը պահպանելու համար : Այս բեմադրությունը պատմում է հայի տեսակի, նրա տառապանքի, նրա պահանջատիրության , աշխարհի կուրության ու խլության դեմ նրա պայքարի մասին…

Բեմադրության հեղինակն է Մհեր Եղիազարյանը : Առավել ուշագրավ է, երբ երիտասարդներն են արձագանքում պատմական իրադարձություններին , երբ այսօրվա սերունդն է անդրադարձ կատարում անցյալին , երբ այսօրվա հայն է արդարություն պահանջում երեկվա հայի համար : 


Արմինե Բայաջյան

No comments:

Post a Comment