Հարուստ, թե աղքատ, վերև թե ներքև, իշխանություն կամ ընդդիմություն, ինչ է սա…ընդամենը ընտրություն, կյանքի գոյավիճակ, մարդիկ հավասար են.., չկա ինձ համար լավ ու վատ, ճիշտ և սխալ…պարզապես կան հոգիներ, որոնք արդեն գիտեն՝ ինչ են ուզում ու կան հոգիներ, որոնք, չգիտեն, ինչ են ուզում…նրանց, ովքեր չգիտեն՝ պետք է օգնել հասկանալ, ձեռք մեկնել, որ իրենք իրենց հասկանան.., ամենապրիվմիտիվ ու տխմար բանը, որ կարելի է անել նրանց համար, նրանց փող տալն է, աթոռ ու պաշտոն առաջարկելն է, որ շան թուլլայի պես վնգստան կողքերդ ու դու քեզ դրանից լավ զգաս…ես դրա անունը դնում եմ արջի ծառայություն մատուցել, փափուկ բարձ դնել գլխի տակ…ու այդ առումով ես արհամարհում եմ ցանկացած տիպի բարեգործական պոռթկում…ուզում ես մարդուն օգնել, օգնիր նրան զբաղվել իր սիրած գործով, օգնիր նրան դառնալ ինքնուրույն, այլ ոչ թե քեզանից կախված, անօգնական ու թույլ արարածի վերածիր նրան….Առաջնորդի սուրբ պարտքը բոլորովին էլ այն չէ, որ նա իրեն հլու հպատակ ստրուկներ ծնի…առաջնորդի սուրբ պարքը առաջնորդներ ծնելն է …ու քանի դեռ այս գիտակցությունը արմատավորված ու ընդունված չէ…մենք կշարունակենք մեր ապագան կապել անհայտ նպատակներով ու ամբիցիաներով տարված, բարդույթավորված ինչ որ երևույթների ու անձերի հետ…գիտակցված գոյություն, սեր, մաքրություն, ազնվություն, անկեղծություն…միթե սա այդքան բարդ է…ինչու ենք մենք միտված ամեն պարզ բան դարձնել բարդ ու ամեն առողջ գոյություն դարձնել հիվանդ…ուր մնաց ձեր իրատեսությունն ու ինքնահարգանքը, մարդիկ…/ Գ Շահնազարյան…/
Gohar Shahnazaryan fb page
Gohar Shahnazaryan fb page
No comments:
Post a Comment