Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/4/14

Ձեր մասին մտածեք, Տիգրան Սարգսյանը Երևանում մի քանի բնակարան ունի, Իսպանիայում էլ նրա համար վատ չի լինի...

Ա՛յ լրագրողներ ջան, ի՞նչ եք սկսել վանգայություն անել. որտե՞ղ կնախընտրի ապրել Տիգրան Սարգսյանը, ի՞նչ պաշտոն կստանա...
Ձեր մասին մտածեք, Տիգրան Սարգսյանը Երևանում մի քանի բնակարան ունի, Իսպանիայում էլ նրա համար վատ չի լինի... Փառք Աստծո, տիկին Գոհար Սարգսյանը իսպանախոս դպրոցների համար ռուսերենի դասագիրք է գրել, մեկ մլն դոլար հոնորար ստացել, հաստատ կարողացած կլինի Իսպանիայում մի բնակարան գնել... Իսպանիան էլ չլինի, որևէ եվրոպական երկրում ապրելու հնարավորություն կունենա...
Աշխատանքի մասին էլ չի մտածի, մի քանի առևտրային բանկի հովանավոր է կարգվել, միջազգային մի շարք ֆինանսական կառույցների հետ ախպերություն է անում...
Դու՛ք մտածեք, որ շատերդ հերթական տիրոջն եք փնտրելու, որ շատերդ ստիպված եք լինելու ձեր աշխատավարձի մի մասը կենսաթոշակային բաղադրիչին վճարելու, որպեսզի Տիգրան Սարգսյանի քայքայած բյուջեն կարողանա չփլուզվել...


Левон Мутафян Fb page

No comments:

Post a Comment