Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/9/14

Ողջ լրատվական ու ֆեյսբուքյան դաշտն ընկած «մուկ է տշում»

Ողջ լրատվական ու ֆեյսբուքյան դաշտն ընկած «մուկ է տշում»: Հա՛մ խնդալու է, հա՛մ լացելու... Բայց մյուս կողմից էլ ես կողմ եմ այդ նշանակմանը, եթե այն կատարվի: Առաջին, մարդն այսօր երկրի թիվ 2-րդ պաշտոնյան է ըստ պաշտոնեական հիերարխիայի, ուրեմն ինչու չի կարող լինել թիվ 3-րդը՝ ինչն է պակաս: Երկրորդ, մարդը հարստություն է կուտակել մեր երկրում, ուրեմն ծանոթ է ողջ բիզնես համակարգին, և ռոմանտիկ քայլերից հեռու կմնա՝ ինչն ավելի օգտակար է, քան անիմաստ բյուջետային վատնումները զանազան միջազգային գերազանցության կենտրոնների վրա: Երրորդ, մարդը հա՛մ իշխանությանն է հարազատ, հա՛մ «ոչիշխանականին», հատկապես նրա ծանր հրետանի՝ ԲՀԿ-ի առաջնորդին, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, հարցերը լուծվում են խնամիասանիկական հարաբերությունների մակարդակով: Ինչն, իր հերթին, վերջապես կպարզեցնի ընդդիմադիր դաշտը՝ ազատելով նրան «ոչիշխանական» կոչված քաղաքագիտական նոնսենսից: Կարծում եմ, որ բոլոր թվարկված և դեռևս թվարկվելի գործոնները խոսում են հօգուտ վարչապետական տվյալ տարբերակի:

Վախթանգ Սիրադեղյան fb page

No comments:

Post a Comment