Զեկուցում եմ, ինչպես որ խոստացել էի:
Այսօր առավոտյան ժամը 10 անց 30-ին Ալֆորվիլի քաղաքապետարանի ճիշտ քովի հուշահամալիրի առջեւ, ուր սովորաբար անցնում են բոլոր պաշտոնական արարողությունները՝ երկրորդ աշխարհամարտին տեղահանված ու համակենտրոնացման ճամբարներ ուղարկված զոհերի հիշատակին նվիրված հանդիսանությունից հետո իսկույն գնացինք հայկական եկեղեցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին, որից հետո ոտքով մի
քանի մետր քայլեցինք դեպի խաչքարը, ուր հերթով խոսք առան զանազան ու զարմանազան հասարակական կազմակերպություններ: Համբերությամբ լսեցի անհամար խոստումներ, թե մեր պայքարը շարունակելու ենք ու չմոռանանք, որ թուրքերը մեզ կոտորել են: Ակամ հարց ծագեց, թե այդ ի՞նչն են շարունակելու, ո՞ր պայքարը, ի՞նչ պայքար...Հետո խոսք առավ քաղաքապետ, ծերակուտական Լյուք Կառվունասը, որի առաջին իսկ նախադասություններից հետո որոշեցի ցուցադրաբար հեռանալ ու հեռացա: Ի հարկե՛ կարող էի մնալ ու արդեն ասված ստերի հետ սրա <<սիրո խոստովանությունն>> էլ լսել հայերի հանդեպ, բայց բոլորովին ստիպված չէի կեղծիքը հանդուրժել: Որովհետեւ երբ այս պատեհապաշտ սոցիալիստը ավագանու ժողովին Ալֆորվիլի քաղաքային գանձարանից տրվող վարկերի վերաբերյալ իմ նկատառումներին պատասխանելու փոխարեն ինձ ծայրահեղական է համարում նշելով որ ես Հայաստանի դեսպանատան առջեւ ցույցեր եմ կազմակերպել <<դեմոկրատական ընտրություններով ընտրված օրինական նախագահի>> դեմ, ապա մինչեւ սրան հետեւողականորեն իր տեղը դնելը, երկու բան եմ մտածում: Կամ սա ոչ միայն պատեհապաշտ քաղաքապետ է այլ եւ նույնքան պատահական ծերակուտական, կամ միտումնավոր ու նենգաբար մերժում է հայաստանյան իշխանությունների ոճրագործությունները, որ մի անգամ 2008-ին մարդկանց սպանելով <<դեմոկրատական>> եղանակով ընտրվեց, երկրորդ անգամ էլ նույն կեղծիքներով:
Ճիշտն ասած, նախ մտածում էի թե չարժե սրան ավագանու ժողովին անդրադառնալ, այլ երեւի արժե դեմ առ դեմ հանդիպում խնդրել եղելությունը բացատրելու ու երկխոսության ճանապարհով խնդիրը հարթելու համար, բայց որքան գնում է, այնքան համոզվում եմ որ այս ծախավածների հետ միայն հասարակական քննարկումներին է հարկավոր զրուցել: Եղելությունն ասել ու նաեւ պարտադրել ավելի ուշադիր ու զգույշ լինել հայի հանդեպ, որին բավական չէ ի՛ր երկրի մեջ են նվաստացնում, նաեւ փորձում են դրսում ձայնը կտրել: Սրանք, Հոլլանդի խամաճիկ սոցիալիստները հայ սոցիալիստների՝ դաշնակցականների ու հնչակների հետ ձեռք ձեռք տված Թուրքիան մտցնելու են Եվրոպա ու սա հավանաբար անելու են եղեռնի հարյուրամյակին որպես նվեր հայ բթամիտ ժողովրդին: Որովհետեւ եթե Սերժիկի իշխանությունը որ իբր դեմոկրատական ընտրությամբ ընտրվել ու նաեւ պատրաստվում է Թուրքիայի հետ արձանագրություններ ստորագրել, ուրեմն կասկած կա՞ որ հայ սոցիալիստները կատարում են ամենանողկալի աշխատանքը հայ դատի դեմ: Որից հետո, տարին մեկ անգամ, բոլորովին ոչ հայախոս մի աղջնակի ֆոնետիկ ֆրանսերեն տեքստ են հրամցնում որ կարդա ցեղասպանության զոհերի հիշատակին դրված խաչքարի առջեւ: Սրանք բոլորը պարադի են գալիս, հո չե՞ն գալիս իսկապես հարգանքի տուրք մատուցելու:
Lilit Simonian-Le Cadre fb page