Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/1/14

Մայիսի 1-ը բացառիկ օրերից է - Վահան Բաբայան

Հարգելի հայրենակիցներ, մայիսի 1-ը այն բացառիկ օրերից է, երբ մենք և հատկապես մեր ավագ սերունդները ունենք բազմաթիվ հիշողություններ դրական իմաստով և, ինչու չէ, շատերը նաև կարոտում են: Գրեթե քչերին է հայտնի, որ
այս օրը աշխարհում սկսեցին նշել ոչ միայն Չիկագոյում բանվորների ցույցի գնդակոծությունից հետո, այլ նաև մարդկանց 8 ժամյա աշխատանքային օրվա անցնելու կապակցությամբ, որը դարձավ բացառիկ և մեծ ձեռքբերում աշխարհում:
Այսօրվա Հայաստանում և մեր իրականության մեջ ամեն ինչ գլխիվայր է շրջվել, երբ հերիք չէ, որ աշխատավոր մարդիկ պայքարում են իրենց օրվա հացի փողը վաստակելու կամ ծնողների և իրենց ընտանիքի անդամների առողջության համար, մնացած մասն էլ այստեղ աշխատանք չի գտնում կամ այնքան ցածր է վարձատրվում, որ աշխատանքի կարոտով մեկնում է Հայաստանից:
Կարծում եմ, որ մեր երիտասարդության մեծ մասը կցանկանար նույնիսկ 10-12 ժամյա աշխատանքային ռեժիմով աշխատել, միայն թե ունենար աշխատանք, միայն թե իր աշխատանքով կարողանար այնքան վաստակել, որ արժանավայել ապրեր իր հայրենիքում, իր ընտանիքի հետ: Այնպես որ այսօր մենք տոնում ենք մի օր, որը վաղուց մնացել է անցյալում, իսկ թե ապագայում ինչպես կտոնենք, կտոնենք, թե չենք տոնի այս օրը, արդեն կախված է մեզանից՝ յուրաքանչյուրիցս:


Վահան Բաբայան fb page