Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/14/14

Դու հեքիաթում հրաշք աղջիկ. Այնինչ կյանքում ինչ-որ չղջիկ, Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է

Վերջերս Հովիկ Աբրահամյանը այցելել էր Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոն՝ դիտելու Պարույր Սևակին նվիրված ներկայացումը...
Ներկայացման մեջ հնչում է.
,,Դու` հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կյանքում` ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...,,:
Մինչ ներկայացման սկսվելը՝ թատրոնի տնօրենի պաշտոնակատար Գեղանուշ Սայադյանը, (որն անընդհատ վազում է Հովիկ Աբրահամյանի մոտ և հիշեցնում, որ այսինչ թվի ընտրարշավին օգնել է նրան՝ այսպիսով պահպանելով տնօրենի իր պաշտոնը), վազելով եկել է բեմ և վերոհիշյալ տեքստը արտասանող դերասանին պարտադրել.
-Մկան մասին այդ տողերը չարտասանես:
- Բայց ինչու՞ չարտասանեմ, չէ՞ որ Պարույր Սևակի տողերն են, ես մեծ բանաստեղծին չեմ խմբագրի:
-Չասես, Հովիկ Արգամիչը կվիրավորվի...
- Լավ, այդ դեպքում ես այդ տեքստը բաց կթողնեմ, բայց կդառնամ դահլիճում նստած Հովիկ Արգամիչին ու կասեմ, որ նրան մուկ կոչեցիք,- իր ավանդական շանտաժիստի ոճով ասել է վաստակավոր արտիստ դերասանը...
Տնօրեն Սայադյանը տեղափոխվել է հիվանդանոց...

No comments:

Post a Comment