Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/22/14

Այսօր ՄԱՅԻՍԻ 22-ին ԱՐՄԵՆ ԽՈՍՏԻԿՅԱՆ-ի ծննդյան օրն է...

22 մայիս, 1929 - 22 հուլիս, 2003
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից: 1947-51թթ սովորել է
Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի կուրսում։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի` «Քանդած օջախ», Տումանսկու` «Մաշենկա», Լաունսի` «Վերոնայի երկու ազնվականները» դերերը: 1951թ-ից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, ուր մինչեւ 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։ Եղել է լուրջ կատակերգակ դերասան: Ինքնատիպ դերակատարումներից առանձնանում են Սերգեյ բեկը` «Նամուս», Հարութ Անվերջը` «Հաջի Փայլակ», Ֆերդիշչենկոն` «Ապուշը», Ֆուշեն` «Մադամ Սան-Ժեն», Աթիլլոն` «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», Տելյատևը` «Կատաղի փողեր» և այլն: 1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս։ Իր մասնակցությունն է բերել նաև մանուկների համար կազմակերպվող ներկայացումներին։ Նրա գրած «Աբելիկի արկածները» պիեսը 1981թ. բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Խաղացել է նաև հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Հիշարժան են «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմեր: Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։ 1984թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000թ. պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում:

amediainfo.ru