Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/28/14

Շնորհավորում եմ առաջին Հանրապետության տոնը - Արտակ Զաքարյան

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:
1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերին հաջորդիվ, ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը պետք է դառնար Հայաստանի երկրորդ և երրորդ հանրապետությունների գաղափարական և արժեքային հենքը:

Պետականության դադարից 543 տարի անց, գոյատևման պայքարի և անվերջ թվացող մաքառումների արդյունքում, հայ ժողովուրդը վերականգնեց ոչ միայն անկախ պետականությունը, այլ սերունդների համար հիմք ստեղծեց անկախ և ազատ պետության քաղաքացի լինելու մտքի ու գաղափարի ձևավորման համար:
Ու չնայած կարճ էր անկախ պետականության գոյատևումը, հայության հավաքական ուժը կերտեց այն, ինչը յուրաքանչյուրիս համար անցյալի վերաիմաստավորման հիմք պետք է դառնար` ներկայի նպատակներն ու ծրագրերը արժևորելու կարևորությամբ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս պետականության տոնի առթիվ և ցանկանում յուրաքանչյուրիս ընկալել պետականության խորհուրդը, լինել միասնական, քանզի հայի միասնությունն է, որ երբևէ ծնել է հաղթանակ:

Արտակ Զաքարյան