Եվ այսպես, Կիևյան խունտան գնաց մմեծ արյունահեղության ճանապարհով և այսօր լուսաբացին սկսեց լայնածավալ ռազմական օպերացիա Սլավյանսկում, որը հենց սկզբից էլ սկսեց ֆաշիստական խունտայի քթներից գալ: Միայն այն հանգամանքը, որ առաջին մի քանի ժամերում ոչնչացվել է առնվազն
1 (Սլավյանսկի աշխարհազորի տվյալներով՝ 3) ռազմական ուղղաթիռ, արդեն իսկ կարելի է խոշոր ձախողում համարել:
Քաղաքային մարտերը Սլավյանսկում հիմա շարունակվում են և մեծ ծավալի իրարամերժ տեղեկավություն է հաղորդվում, սակայն չեմ ուզում ռազմական լրագրողի ամպլուայի մեջ մտնել ու նկարագրել մարտերի ընթացքը: Ինձ այս ամենում հետաքրքիր է արևմտյան լրատվամիջոցների պոռնկավայել կեցվածքն ու Ռուսաստանի խորհրդավոր լռությունը:
Ուրեմն, հիմա նստած թերթում ենք արևմտյան պարբերականներն ու լրատվական ռեսուրսները ու այնտեղ համարյա ոչ մի հիշատակում չկա, որ Սլավյանսկում հիմա արյունահեղություն է ու իրենց աճեցրած ֆաշիստական ռեժիմը հանցավոր հրաման է տվել ու ժողովրդի դեմ բանակ է օգտագործում: Մի երկու տեղ, շատ իմիջիայլոց ու լղոզված հաղորդում են, որ Ուկրաինայի արևելքում սկսվել է հակաահաբեկչական օպերացիա ու վերջ: Ու այդքանից հետո, Արևմուտքը իրենց պետք է իրավունք վերապահի խոսքի ազատության մասին մեծ-մեծ փրթե՞լ: Թող պաշոլները քաշեն, Արևմտյան մամուլը թե իր ազատությամբ, թե քքարոզչական հնարքներով ոչնչով չի տարբերվում Հեբբելսյան քարոզչամեքենայից:
Այս ամենի ֆոնին, ավելի քան տագնապալի է խունտայի համար Ռուսաստանի գրեթե լուռ կարգավիճակը: Հասկանալի է, որ խունտան գնաց այս հանցավոր քայլին այն բանից հետո, երբ Արժույթի Միջազգային Հիմնադրամը հայտարարեց, որ չի տա 17 միլլիարդանոց վարկը, եթե Ուկրաինան չվերահսկի երկրի Հարավ-Արևելքը, բայց թե ինչի՞ վրա են հույսները դրել սուտի հեղափոխականները՝ դեռ պարզ չէ: Համենայն դեպս, Ռուսաստանն արդեն ԱԳՆ-ի մակարդակով հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտել է տեղի ունեցածը ու եթե արյունահեղությունը շուտափույթ չդադարեցնեն, կարծում եմ առաջիկա մի քանի ժամերի ընթացքում, ռուսական բանակը նորից «զորավարժություններ» կսկսի, պարզապես այս անգամ զորավարժությունները կանցկացվեն արդեն Ուկրաինայի տարածքում, իսկ ուսումնական թիրախների դերը կկատարեն Ուկրաինական բանակի այն ստորաբաժանումները, ովքեր զենք են կիրառում իրենց իսկ ժողովրդի դեմ:
Konstantin Ter-Nakalyan fb page