
թե դու անգամ քեզ թույլ տաս մի անտեղի շռայլություն, նայել այն, ինչը խեղաթյուրված միմոսություն է…քեզ պարտադրում են, քեզ պարտադրել են մանկուց դեռևս…քեզ շարունակում են պարտադրել՝ շրջապատը, աշխատավայրը, պետությունդ, զարգացած երկրները?... մոդայիկ պահվածք ու շարժուձև, ապրելակերպ?...ինչ որ գռեհիկ նորաձևություն?, արվեստ, որ իբր թե ազգ ու սեռ չի ճանաչում, ինչ որ տխմար օրենքներ ու օրինաչափություններ,....որոնք փաթաթել են վզիդ ու դու քարշ ես տալիս քո տխմար գոյությունը կախարդված ու կախվախ ինչ որ կումիրներից?...ստրուկ, ահա, թե ով ես դու, ստրուկ ու վերջ….քննարկել տխմարությունը միայն տխմարների աշխատանքն է,/ ինչ որ Եվրոտեսիլ ես չեմ նայել, այլ միայն նայում եմ ձեր բուռն քննարկումները ինչ որ կոնչիտայի մասն/ ….զայրանում եմ՝ երբ էսքան տխմար դարձանք…ու ինչքան շատ ենք…Պատիվ ունեցեք մնալու չեզոք այն ամենի հանդեպ ինչը անցողիկ է, մարդկային միտքն ու հիվանդ երևակայությունը փորձարկող Pr, այլասերված գոյության չնչին գովազդ, պարտադրում, ու հետո ինչ, որ դա Եվրոպան է, թքել եմ հազարավոր եվրոպական նորամուծությունների վրա, եթե այն հետ է պտտում աշխարհը ու ֆետիշացնում այլասերված բնազդները...ձեր ուշադրությունը շոյող շատ ավելի կարևոր երևույթներ կան, նայեք ձեր շուրջը ու փորձեք հասկանալ գոնե ինչու եք դուք այնքան ճղճիմ, որ ստիպված եք քննարկել ճղճիմությունը…/ Գ Շահնազարյան…./
Gohar Shahnazaryan fb page