Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/12/14

Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հայաստանի թատերական գործիչների միությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, մեր կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ
ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
մեր շատ սիրելի Սվետլանա Ռուբենովնան...
Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ:
Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր,կյանք էր...

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
ՀԹԳՄ նախագահ

AMEDIAINFO Բլոգ կայքը,  ցավակցում է բոլոր հարազատներին, ընկերներին և  Հայ ժողովրդին, ունեցանք ևս մեծ կորուստ այս տարի :