Google-ը Եվրամիության բարձրագույն դատարանի պահանջով գործարկել է ծառայություն, որն օգտատիրոջ հարցման դեպքում որոնման համակարգից կջնջի նրա անձնական տվյալները:
Այսուհետ եվրոպացի օգտատերերը կարող են պահանջել որոնման համակարգից ջնջել
իրենց մասին առկա անձնական ողջ տեղեկատվությունը, իսկ մերժում ստանալու դեպքում` դիմել դատարան:
Նշվում է, որ մայիսի 30-ին Google-ը գործարկել է հատուկ օնլայն ձեւաթուղթ, որում անհրաժեշտ է նշել անունը, երկիրը, էլ. փոստի հասցեն, այն տեղեկատվության հղումը, որը ցանկանում են ջնջել` նշելով նաեւ պատճառը: Այս ամենին պետք է կցել անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
«Google-ը կփորձի հավասարակշռություն պահպանել անձնական տեղեկատվության արգելափակման եւ այնպիսի հղումների պահպանման միջեւ, որոնք կարող են հասարակական հետաքրքրություն ներկայացնել, ինչպես, օրինակ, պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիայի մասին հոդվածները», - հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջը՝ հավելելով, որ որոշումը կարող է բացասաբար ազդել ոչ մեծ ինտերնետ ստարտափերի վրա եւ հանդիսանում է օնլայն հաղորդակցության խոշոր սահմանափակում:
Google-ի գլխավոր իրավաբան Դեյվիդ Դրամոնդն էլ հայտարարել է, որ դատական լսումները շատ հեռուն են գնացել եւ դատարանը հաշվի չի առել իր որոշման ազդեցությունը խոսքի ազատության վրա:
Կա մտավախություն, որ Եվրոպական դատարանի որոշումը կարող է դժվարություններ ստեղծել ամերիկյան ինտերնետ ընկերությունների համար, որոնք ավտոմատացված համակարգով մշակում են մեծ քանակությամբ տեղեկատվություն:
Բացի այդ, անձնական տվյալները ջնջելու պահանջով մեծ քանակությամբ հարցումները զգալիորեն կմեծացնեն ընկերության ծախսերը:
Ակցիաներ իրականացնող այդ խմբերը փորձում են ինտերնետ օգտագործողների համար «մոռացվելու իրավունք» ձեռք բերել: Սա նշանակում է ունենալ հնարավորություն ջնջելու ինտերնետում քո մասին առկա ողջ տեղեկատվությունը, որը կարող է լինել հնացած, սխալ կամ տարածման համար ոչ ցանկալի:
Фейсбук Армения