Չդիմացա, անկեղծ չդիմացա...սխալ ա, երբ 33 տարեկան տղամարդը տեսանյութ է նայում ու արցունքները չի կարողանում զսպել, որովհետև տեսանյութում իրա ժողովուրդը իրա ժողովրդինա ծեծում: Քաղաքացի ոստիկան, չի կարելի 80 կամ 100 հազար դրամ աշխատավարձի համար քո
սեփական ժողովրդին ստորացնել այն բանի համար, որ ինքը պայքարումա քո ու քո ընտանիքի համար... պայքարումա, որ դու ու քո ընտանիքի անդամները չթալանվեք այն մարդկանց կողմից, որոնց դու շեֆ ու ղեկավար ես անվանում: Պայքարումա, որովհետև ինչպես ինքը, այնպես էլ դու - չունեք այդ ավել 4 դրամը, որովհետև քո 80 հազար աշխատավարձից դու որ գլուխդ կախ վճարես բոլոր թանկացումների դիմաց, դու ու քո էրեխեքը չեք կարող ապրել այն երկրում, որտեղ քեզ քո սեփական ժողովրդին ծեծելու հնարավորություն են տալիս այն մարդիկ, որոնց դու շեֆ ու ղեկավար ես անվանում: Ես՝ նվաստս՝ պոտենցիալ ծեծվողներից մեկս, պարզապես հորդորում եմ, լավ, խնդրում եմ ծնկաչոք՝ համախմբվեք, մեկ մարդու նման, թքեք այդ կոպեկների՝ ձեր աշխատավարձի վրա ընդամենը 1 անգամ, հանձնեք ձեր համազգեստը և միացեք ձեր ժողովրդին, հավատացնում եմ, որ 80.000-ի փոխարեն կունենաք դրա քառապատիկը (քանի որ պայքարեցիք թանկացումների համար) և հարյուրապատիկի չափով կվայելեք ձեր սեփական ժողովրդի սերն ու հարգանքը, այլ ոչ թե փողոցում ամենուրեք կհանդիպեք ոստիկան ատող սեփական ժողովրդի: Եվ վերջապես ամոթ է, այս ամենը միջազգային լրատվության միջոցով տեղեկանում և մեզ վրա լիաթոք ծիծաղում են նաև մեր իսկական թշնամիները... այն թշնամիները, որոնց դուք դեռ շեֆ ու ղեկավար չեք անվանում:

Арман Геворгян
https://www.facebook.com/georgiani.armani?fref=nf
amediainfo.ru
No comments:
Post a Comment