Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/24/14

ԳԱՌՆԻՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՏԱՃԱՐ ՉԷ

Գառնին հեթանոսական տաճար չէ. Գառնին հայ ազգի սրբավայրերից մեկն է: Բավական է խարխափել անգիտության խավարի մեջ. վերջապես, երբ պետք է ի զորու լինենք ճիշտ կերպով ընկալելու մերազնյա պատմությունը և հայոց հավատքը (հարկ է պարզել և հասկանալ "հեթանոս"
բառի իմաստը և նշանակությունը պատմական տարբեր ժամանակներում):
Հայոց Եկեղեցու համար երբեք էլ չի եղել հեթանոսական շրջան, Հայոց Եկեղեցին երբեք էլ չի մերժել նախաքրիստոնեական շրջանի մեր անցյալը: Մենք նույն ազգն ենք մեր անցյալով, ներկայով և ապագայով: Մենք նույն հայությունն ենք ներկայացնում հազարավոր տարիներ` Սուրբ Արարատի լանջերի շուրջ:

Քրիստոնեությամբ մենք չհեռացանք մեր ազգի սուրբ հավատքից` լուսապաշտությունից, այլ, ընդհակառակը, կատարելապես ճանաչեցինք Իրական ու Ճշմարիտ Լույսին և խոր հավատքով ու համոզմունքով դավանեցինք ու երգեցինք` «Առաւօտ Լուսոյ, Արեգակն Արդար, առ իս Լոյս ծագեայ»:
Հետևաբար, չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր: Եվ, ուրեմն, մենք ՏԵՐՆ ենք մեր պատմական ողջ ժառանգության:


Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների ու արխիվի տնօրեն

No comments:

Post a Comment