Երեկոյան եղանակը շատ լավն էր ու ես և ընկերս որոշեցինք մի քիչ զբոսնել քաղաքամայր Երևանում: Զբոսանքի ժամանակ հանդիպեցինք մի գեղեցկուհու, ով ուղղակի քայլում էր և հանկարծ զանգ նրա հեռախոսին, նա պատասխանեց այդ զանգին
ու նրա գեղեցկությունը չքացավ, անհետացավ(գռեհիկ ժառգոն, համեմված արաներով ու կիսառուսաանգլիական բառերով):
Ընկերոջս ճանապարհեցի ես էլ բարձրացա 37 համարի երթուղային ավտոբուսը, որ գամ տուն ու եղանակը փոխվեց, անասելի անձրև սկսվեց: Ես խորացել էի հեռախոսիս մեջ և կարդում էի կատաղի անձրևի մասին ստատուսները, երբ ավտոբուս սկսեցին բարձրանալ առաջին թրջված մարդիկ ու այստեղ ես նկատեցի երկրորդ գեղեցկուհուն, ով իր մոտի անձեռոցիկները համեստաբար բաժանում էր բոլորին, որ չորացնեն իրենց, տատիկին զիճեց իր տեղը ու այդ ամենը աննկատ ու շատ նուրբ:
Մեկ օր, երկու տարբեր եղանակ ու երկու տարբեր գեղեցկուհիներ:
Հետևությունները թողնում եմ Ձեզ...
https://www.facebook.com/kh.edgar?fref=nf
amediainfo.ru
No comments:
Post a Comment