Վերջին օրերին մեկը մեկի հետեւից նորություններ են գալիս այն մասին, որ Գերմանիան իր էլեկտրաէներգիայի կեսից ավելին այսուհետ ստանում է արեւային մարտկոցների միջոցով, իսկ Կալիֆորնիայում սկսեց գործել աշխարհի ամենահզոր արեւային էկեկտրակայանը(առաջին լուսանկարում): Վերջինս, իմիջիայլոց, աշխատում է հենց այն ֆիզիկական սկզբունքով, որը քսան տարի առաջ մշակել էր հայ ակադեմիկոս Պարիս Հերունին(կենտրոնում): Ավելին, նա սկսել էր իրականացնել այդ հեղափոխական նախագիծը Արագածի Օրգով բնակավայրում, որտեղ առ այսօր խոյանում է անավարտ մնացաց հսկա արեւային էլեկտրակայանի կմախքը (վերջին լուսանկարում): Այն կարող էր ազատել Հայաստանը էներգետիկ կախվածությունից, գազպրոմային ստրկական "պարտքերից " ու "տուրքերից", դուրս բերել մեր երկիրը համաշխարհային գիտության առաջնային դիրքեր, ինչպես վայել է Հայաստանին: Սակայն երկրի ապիկար, ագահ ու տգետ իշխանիկները գերադասեցին լիզել օտարի հետույքը ու ողջ երկիրը նստավրեցին գազային ու նավթային "ասեղի" վրա... Մեջբերում եմ Հայկական "Վիքիպեդիայի" հոդվածը.
"1990-ական ջադեմթվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991թ․–ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով , միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հունաստանը և այլ երկրներ, սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել Հայաստանում։

Ներկայումս «Արև» նախագիծը, որը Պարիս Հերունու մահից հետո ժառանգել են կինն ու որդին, Հայաստանում մոռացության է մատնված, սակայն այլ պետությունների կողմից դեռևս հետաքրքրություն կա և հնարավոր է վաճառվի օտարերկրացի գործարարներին..."
https://www.facebook.com/tigrankhzmalyan
amediainfo.ru
No comments:
Post a Comment