Վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով, այսօր՝ հունիսի 3-ին, սողանք է տեղի ունեցել Լոռու մարզում, ինչի հետեւանքով փակվել է Վանաձոր-Ալավերդի միջպետական
ճանապարհը։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ճանապարհի երկայնքով մեկ ցեխակույտ ու քարեր են թափված, սակայն ճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է։
Հարյուրավոր մեքենաներ կանգնած են խցանման մեջ։ Դեպքի վայրում են ՃՈ աշխատակիցները, որոնք սպասում են ճանապարհը բացող տեխնիկայի ժամանելուն։
Թբիլիսիի օդանավակայան մեկնողները, սակայն, սպասելու ժամանակ չունեն։ Նրանք երեխաների հետ ճամպուկներով ցեխի միջով փորձում են անցնել ճանապարհի փակ հատվածը, որպեսզի չուշանան օդանավից։
Ժան Գալստյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԻՏԵՔ
նյութը` NEWS.AM
amediainfo.ru