June 26, 2025
Yerevan booked.net
+27°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/10/14

Մոսկովյան ,,գործակալներն,, ընդդեմ ՎիվաՍելի

Անկախ այն բանից, թե հանրության մեջ մեզանից ով և ինչպես է վերաբերում գործարար Ռալֆ Յիրիկյանին, անուրանալի է մի բան, որ նա մեզանում գործարարության և բարեգործության նոր հիմունքներ հաստատեց, ձևավորեց այսպես կոչված արևմտյան մոդելը, որն էլ հնարավորություն տվեց ունենալ կորպորատիվ կառավարման նոր ձևադրույթներ: Ավելին, Ռալֆ Յիրիկյանն
իր ՎիվաՍել-ով դարձավ հայաստանյան հաղորդակցության առանցքներից մեկը և առաջ մղեցգործարարության ազգային շահերն ու միտումները:
Հենց սա էլ այսօր բորբոքել ու գրգռել է ոմանց, այսպես կոչված, ռուսական հրահանգներով աշխատողներին, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Ռալֆ Յիրիկյանին դուրս մղեն տնտեսական դաշտից և առաջ մղեն ,,Բիլայնին,,: Եվ իրենց նպատակներին հասնելու համար գործի են դնում ամենատարբեր քարոզչական հնարքներ՝ ընդհուպ Յիրիկյանի գործունեությանը տալով քաղաքական բնութագիր և ,,աստառ,,: Ավելին, նրան աղերսում, են ոմանց կողմից հորինված ,,գեբելսյան քարոզչամեքենայի,, սկզբումնքներով աշխատող լրատվամիջոցներին և մեղադրում… հակառուսականության մեջ:
Կայքերից մեկը ելել է Ռալֆ Յիրիկյանի դեմ՝ելակետ ունենալով Հայաստանում ՌԴդեսպան Իվան Վոլինկինի իսկապես գեբելսյան շունչ և բովանդակություն ունեցող հայտարարությունը. ,,Հայաստանում ակտիվ լրագրողական եւ հասարակական շրջանակներ կան, որ ֆինանսավորվում են արեւմտյան գրանտային կազմակերպություններից եւ որոնց գլխավոր նպատակն է աշխատել Ռուսաստանի դեմ,,:Ու եթե Վոլինկինը նման հայտարարություն է արել, ուրեմն մենք էլ պիտի փնտրենք ,,մեր միջի Հուդային,, , նրան, ով խանգարում է Ռուսաստանին իրականացնել իր գրաքննությունը Հայաստանի տարածքում: Դե, թիրախ կարելի է ընտրել Ռալֆ Յիրիկյանին՝ձեռքի հետ էլ նրա ընկերությունը շարքից հանելով: Գուցե նման տպավորություն չստացվեր, եթե չլիներ տխրահռչակ հրապարակման մեջ տեղ գտած այն միտքը, թե՝Բիլայնը շատ լավ է աշխատում, բայց, ահա, մարդիկ նախընտրում են ՎիվաՍելը: Ինչու՞;Ինչու՞ հայաստանցիները չեն վազում դեպի Բիլայն: Իսկ ահա հրապարակման մեջ տեղգտած ներքոհիշյալ միտքը վկայում է այն մասին, որ հենց հրապարակման հեղինակները, հավանաբար ունենալով պատվերներ, գործում են այնպես, ինչպես գործում էին ստալինյան մատնիչները, որոնք անմեղմարդկանց մեղադրում էին համաշխարհային հեղափոխությունը տապալելու մեջ: Ահա ինչ է գրում կայքը. ,, Եվ դրանից հետո թող չզարմանան ռուսաստանցիները, թե ինչու նրանք պարտվեցին Ուկրաինայում, որովհետեւանմեղսունակությունը չափ ու սահման պետք է ունենա: Եվ եթե 80 տոկոսանոց ռուսալեզու Կիեւ քաղաքը պարտվում էր ամերիկացիներին, ապա զարմանալի չի լինի, որ մի օր էլ Մոսկվան այդպես կհանձնեն, քանզի ապրում են եւ գործում են ոչ թե մեծ պետության գաղափարով, այլ «Գազպրոմի» տրամաբանությամբ, որի գլխավոր սկզբունքն է դառնում «Деньги есть - ума не надо»
հայտնի սկզբունքը,,:
Հրապարակման հեղինակի մտադրությունը Հայաստանում ռուսաստանյան գրաքննության հաստատումն է «Արմենիա», «Շանթ» «Արմնյուզ», «ATV» հեռուստաընկերություններում, մի շարք կայքերում, որոնք վարումեն ինքնուրույն քաղաքականություն և ունեն արևմտյան ուղղվածություն: Հետևաբար, Ռալֆ Յիրիկյանը,,արևմուտքի գործակալն,, է, որը ,,աղավաղում է մեր մտքերը,,: Առավել ողորմելի մեղադրանք չի կարող լինել մի մարդու հասցեին, որը երկար ժամանակ կանգնած է ազգային գործարարության ակունքների մոտ ւ ձևավորել է ճշմարիտ հայաստանյան բրենդ: Հենց հայաստանյան բրենդն է ջղաձգումներ առաջացնում ոմանց մոտ:
Ռալֆ Յիրիկյանը, բնականաբար, որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, որովհետև նրա նախաձեռնություններն ինքնին խոսում են իրենց մասին և իրենք իրենց պաշտպանում: Սակայն ակնհայտ է դառնում մի բան, որ Հայաստանում այսօր ձևավորվել է ,,ռուսիստների,,մի խումբ, որը, հավանաբար, շատ լավ վարձատրվելով Կրեմլի ու նրան մերձ գործարարների կողմից, կամենում է Հայաստանը վերջնականապես զրկել սեփական գործարար միջավայրից և դարձնել Մոսկվայի ստրուկը: Հենցսա է իսկական ազգային դավաճանությունը: Իսկ Ռալֆ Յիրիկյանը բարձր հայրենասիրությամբ է հակադարձում նմաններին:

Լևոն Մութաֆյան