«Միթեփ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, ամերիկահայ Միսակ-Նուբար Թեբելեկյանը, ով 2004թվականից Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես է ծավալում, մնում է այն կարծիքին, որ
տնտեսությունը հայրենասիրություն չի
ճանաչում, եւ միայն հայրենասիրական մղումով գան այստեղ բիզնես դնեն արտերկրի հայերը, չի ստացվի: Բիզնեսն իր օրենքներն ունի եւ անհրաժեշտ է հարմար պայամններ ստեղծել, որպեսզի ներդրողներն իրենց զգան որպես իրենց տանը: Գործարարը տնտեսական ոչ բարենպաստ միջավայրից առավել խնդրահարույց է համարում դատական մարմինների մեղմ ասած՝ ոչ պատշաճ գործելաոճը: Թե հատկապես ինչ խոչընդոտների են այստեղ հանդիպում արտերկրյա ներդրողները, ինչից են դժգոհ զրուցեցինք Թեբելեկյանի հետ:տնտեսությունը հայրենասիրություն չի
Պարոն Թեբելեկյան, որքանով տեղյակ ենք, դուք տեւական ժամանակ է դատականքաշքշուկների մեջ եք, ընդհանրապես գործարարների մեծ մասը հենց այսհամակարգից է դժգոհում, ձգձգումներից, որոնց արդյունքում պլաններ ենձախողվում: Կասե՞ք՝ Ձեր խնդիրն ինչումն է:
Դատական քաշքշուկ իմ մասնագիտության՝ շինարարության գծով ես չունեմ, ուղղակի ես այնպիսի մարդ եմ, որ թույլ չեմ տալիս մտնել նման գործընթացի մեջ: Իմ խնդիրն ուրիշ բան էր, ես որոշեցի իմ ցանկությամբ գեղարվեստական միջավայրում օգտակար լինեմ, արդյուքնում հայտնվեցի դատական քաշքշուկների մեջ: Մեծ բան չէ, բայց դա փորձառություն էր, որ տեսնեմ, թե այստեղ դատական սիստեմն ինչպես է աշխատում:
Եւ ի՞նչ պարզեցինք:
Շատ ձգձգված եւ ոչ արդյունավետ:
Շատ ձգձգված եւ ոչ արդյունավետ:
Այնուամենայնիվ կխնդրեմ փակագծերը մի փոքր բացել՝ ի՞նչ գործընթաց էր դա եւինչու հասակ դատական ատյաններ:
-Ես ներդրում կատարեցի գեղարվեստական ֆիլմերի տեսաշար կազմակերպելու համար եւ համագործակցեցի ինձ համար այն ժամանակ բավական վստահելի Ռուբեն Քոչարի հետ եւ արդյունքում մի փոքր խնդիր առաջացավ…Մեծ բան չէ, նորից պետք է ասեմ, բայց դա եղավ առիթ, որպեսզի շփվեմ եւ տեսնեմ այդ համակարգը:

Իսկ ներդրումներ կատարելու համար բիզնես միջավայրը Հայաստանում ինչպիսի՞նէ, որոնք են հիմնական խոչընդոտները այստեղ գործունեություն ծավալելու:
-Նախ պետք է ասեմ, առաջին տարին, երբ ես որոշեցի ներդրում կատարել, դա արեցի իմ պարտքը հայրենիքի նկատմամբ կատարելու մղումով, գնեցի հողակտոր եւ կառուցեցի բավական հաջող շենք, ովքեր որ գնել են, հաստատ ըմբոշխնում են այդ բնակարանները, որովհետեւ տեղն է բավական լավը, շենքի հետնամասում՝ լողավազան, երկրորդը շենքը կրկին չքնաղ վայրում է՝ Ջրվեժում՝ ՊՆ-ի ճիշտ հարեւանությամբ: Դրանից նույնպես շատ գոհ են, ձեղնահարկն էլ իմ եւ գործընկերոջս համար եմ պահել, որ վայելենք, որովհետեւ այնտեղից ամբողջ Երեւանն է երեւում:
Իսկ խոչընդոտների չեք հանդիպե՞լ:
Ես լինելով արտերկրաբնակ/ես այլեւս սփյուռք չեմ ասում, որովհետեւ մեր հայրենիքն ամբողջություն եմ դիտարկում/, այո, կարող եմ ասել, որ կան շատ խնդիրներ, որոնք պետք է անհապաղ շտկել:Առաջին խնդիրն անշուշտ հարկային վարչարարության, մասնավորապես մեծ հարկեր սահմանելու հետ է կապված, մասնավորապես, անմիջապես վճարում ենք ավելացված արժեքի հարկը՝ դեռ ոչինչ չարտադրած, արդեն վճարումներ ենք կատարում: Մինչդեռ ներդրումային դաշտը սիրում է գալ, ազատ գործել եւ միայն շահույթից 30 կամ 50 տոկոս, որքան պետք է վճարենք:Գործարար աշխարհը սիրում է հաշվարկային գործունեություն՝ բազմազան ծախսեր, որից հետո միայն շահույթ, ինչից էլ պարզ է դառնում վերաներդրումների հնարավորություն կա՞, թե ոչ:Եթե ես չունենայի լավագույն գործընկեր ի դեմս «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության, ապա ես դժվար համաձայնեի 2009թ, որ համաշխարհային ճգնաժամի ամենաբարձր պահն էր, կատարեի ներդրումներ եւ աշխատել: Շնորհիվ մեր գործընկերոջ մեր ապրանքն իրացվում է ինքնարժեքից մի փոքր բարձր: Ավելին՝ ներդրումներ անելը կարելի պայմանավորել գլխավորապես իմ պարտականությունից հայրենիքի հանդեպ:

Գուցե դուք չեք առնչվել, բայց տեղյակ էլ չե՞ք, որ տնտեսական միջավայրից առավելդատական համակարգով են նաեւ այժմ գործարարների համար լուրջ խոչընդոտներստեղծում:
Այո, մեծ խոչընդոտ է հանդիսանում նաեւ դատական համակարգը, գործարարը սիրում է լնել պաշտպանված, եթե նա ներդրում է կատարում, անշուշտ, պետք է առաջնորդվի նաեւ սահմանված օրենքներով, բայց որեւիցե մի դեպքում, եթե խախտում է կատարվում գործընկերների, կամ կապալառուների կողմից, գործարարը պետք է կարողանա դատական պատշաճ կարգով հարթի, ինչը այդպես չէ: Ես իհարկե չեմ առնչվել, որովհետեւ ինքս աշխատել եմ նման պայման չստեղծել, բայց քիչ չեն նման դեպքերը:

Իսկ հիպոթեքային շուկան մեզ մոտ ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ ենտոկոսադրույքներն այսքան բարձր:
Շատ վատ եմ գնահատում, որովհետեւ այդ շուկան բացարձակապես կապված է բանկերի հետ, որոնց տոկոսադրույքները իսկապես շատ բարձր են համաշխարհային շուկայի համեմատությամբ, գոնե՝ ԱՄՆ-ի: Նախնական վճարի շեմը նույնպես շատ բարձր է, այսինքն վստահելիության խնդիրը կա՝ 30 տոկոսը մինիմումն է, իրենք շատ պրպտող են, մինչեւ համաձայնեն տրամադրել վարկ:
Պատճառներն ուսումնասիրե՞լ եք:
Ես կարող եմ ասել, որ մենք նոր կառավարության հետ աշխատում ենք, որպեսզի կարողանանք իրենց հետ միասին այնպիսի փոփոխություններ կատարել, որպեսզի կարողանանք ներդրումային դաշտը լավացնել: Ես ներդրում եմ կատարում եւ ուզում եմ շուտ իրացվի, իսկ դրա համար բանկային ճիշտ համակարգն է, դատական համակարգը նաեւ:

Իսկ հնարավո՞ր է տոկոսադրույքներն իջեցվեն:
Հույս միշտ կա եւ դա մեր ամենամեծ նվերն է, իրականոմ պետք է սպասել:
2004-ից այստեղ ներդրումներ եք անում, դինամիկան դրական, թե՞ բասացական է,այսինքն՝ նախկինում էին պայմաններ բարենպաստ, թե հիմա:
Իհարկե՝ բացասական է դինամիկան՝ նույն հարկային վարչարարության տեսանկյունից: Սինգապուրի վարչապետը լավ ծանոթ լինելով հայկական համայնքին դեռ տարիներ առաջ է հայտարարել, որ արտերկրյա հայերը այնտեղ շատ բան կարող են անել, ուրեմն պետք է զրոյից հնարավորություն տալ:
Հայաստանում գործարարների եւ առհասարակ՝ հասարակության շրջանում կարծիք կա, որ խոշոր եւ լուրջ բիզնես սկսելու ու հաջողություն ունենալու համար իշխանությունների «աջակցությունն» Է պետք, կամ էլ պետք է «փայ» տաք հայտնիմարդկանց: Դուք դո՞ւրս եք մնացել այս իրականությունից:
Այսպիսի սիգնալներ ստացել եմ, բայց ես խուսափել եմ: Եթե հաշվարկներդ ճիշտ են, համագործակցում ես ճիշտ մարդկանց հետ, որտեղ դրված են բիզնեսի շատ մաքուր ու ճիշտ կանոններ, ու կարեւորը՝ օրենքներով ես աշխատում կարող ես նաեւ այդպես գործել:
Կա՞ մի հարց, որի շուրջ կուզենայիք խոսել:
Ես միայն կուզենայի ավելացնել, որ եթե մենք ավելացնենք հոգեբարոյական մթնոլորտ, մեր մյուս արտերկրյա ներդրողները մեծ ուրախությամբ կգան եւ միասնաբար մեր երկիրը կկարողանանք շատ արագ ծաղկեցնել: Միայն կաղոթեմ, որ այդ պայմանները ստեղծենք միացյալ ուժերով:
Անի Սահակյան
ՀԱՅԵԼԻ.AM http://hayeli.am/article/490445/