Ուկրաինական ավարտվող ճգնաժամը, այլ դասերից զատ, պետք է որ պարզ հասկացնի մի շատ կարեւոր ու դառը ճշմարտություն: Ռուսաստանը բոլորովին հետաքրքրված չէ որեւե նախկին խորհրդային երկրի պետական անկախությամբ ու կայացմամբ: Ուկրաինայի
ոչնչացման Կրեմլի չհաջոված փորձը ուղերձ է բոլորին, բայց նախեւառաջ ամենամեծ կախվածության մեջ հայտնված Հայաստանին: Եթե մեր սեփական փորձն ու ոչ հեռավոր պատմությունը ոչինչ չի սովորեցնում կուրացած շատերն, ապա գոնե ուկրաինական դեռ չավարտված պատերազմը բացահայտում է իրականությունը: Կրեմլը ցանկացած պահին պատրաստ է տապալել ու զոհաբերել ցանկացած "դաշնակցին" հանուն այսօրվա կարճաժամկետ իր ծրագրի իրականացմանը: Քսան տարի առաջ Ազրբեյջանը ԱՊՀ ներքաշելու համար Ելցինը աճուրդի դրեց հայկական հողերը Արցախում, իր զորքով զավթեց Շահումյանն ու Գետաշենը, օգնում էր թուրքին մտնել Քարվաճառ, միայն թե Բաքու-Ջեյհանը չկառուցվի: Այսօր Պուծինը չի վարանելու նոր պատերազմ հրահրի հանուն ՄՄ-ի կազմ Բաքվին ներգրավելը, մոռանալով որ ԱՊՀ-ից ազերիները փախան առաջին իսկ հնարավորություն դեպքում: Եթե Սերժին թվում է, որ նա հերոսի դափնիներ է ստանձնելու Արցախը "պահելու" գնով Հայաստանին դուրս մղելով Եւրոպական ընտանիքից, ապա նա չարեչար սխալվում է` նրան նորից կխաբեն, ինչպես միշտ խաբել են նախկինում ու խաբում են հիմա: Եւրոպան երեկվանից սկսվում է մեր հյուսիսային սահմանից, Վրաստանից, Երեւանից երկու ժամվա ճանապարհ է: Այնտեղ արդեն պետք չեն Շենգենի վիզաներ, ապրանքների մեծ մասն արդեն ազատվում է մաքսային տուրքերից ի նշան տնտեսական աջակցության, կնքվում են պաշտպանական համաձայնագրեր, իսկ ամենակարեւորը` այնտեղ գործառության մեջ են մտնում այդ նույն եւրոպական օրենքները, որոնց համար մենք առ այսօր դիմում ենք Եւրոդատարան, իբրեւ արդարության վերջին հույս եւ ատյան... Ուրեմն եթե անվտանգության երաշխիքները փուչ են, անկախությունը վտանգված է, տնտեսությունը քանդված, ընդերքը` վաճառված, արդարադատությունը` կաշառված, ապա ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ' ԵՆՔ ՄԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԱՅՍ ԱՄԵՆԸ? Մի'թե հանուն Սերժիկի, Սաշիկի, Միշիկի, Ռոբիկի, Հովիկի անձնական բարեկեցության? Ես ոչ մի պարտավորություն նրանց առաջ չեմ ստանձնել: Իմ պարտավորությունները` իմ ըտանիքի, իմ ազգի, իմ երկի առջեւ են: Եւ իմ խղճի: Իսկ ձերը?https://www.facebook.com/tigrankhzmalyan?fref=nf
amediainfo.ru
No comments:
Post a Comment