Այսօր, հունիսի 5–ին, Երևանում տեղի ունեցավ առաջիկայում կառուցվող գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Արդեն կարող ենք հաստատ ասել, որ Երևանը շուտով կունենա ժամանակակից
բոլոր չափորոշիչներին համապատասխանող գեղասահքի մարզադպրոց:
Սա նաև Երևանի քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության հերթական լավագույն օրինակներից մեկն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտության դեպքում գործարար մեր հայրենակիցները մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ են իրենց մասնակցությունն ունենում ինչպես համապետական, այնպես էլ համայնքային նշանակության ծրագրերում:
Առիթից օգտվելով՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում տիկին Ռոդնինային՝ հայկական գեղասահքի զարգացմանը նպաստելու իր պատրաստակամության համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև գործարար Սերգեյ Համբարձումյանին՝ իսկապես հայրենանվեր գործի համար, որն ուղղված է մատաղ սերնդի առողջության պահպանմանն ու դաստիարակությանը:
Տարոն Մարգարյան