Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/6/14

Ով է այն մարդը, որ ապրում է և սխալներ չի գործում

Ֆեյսբուքյան սիրելի ընկերներ, 31 մայիսին գրածս հոդվածը բավականին իրարանցում է առաջացրել ընթերցողների շրջանակում: Խորապես ցավում և ափսոսանք եմ ապրում դրա համար: Որոշ պարագաներում, երբ զգացմունքայնությունը իշխող է լինում
տրամաբանության վրա, շարադրանքիդ արտահայտությունները երբեմն ունենում են սպրդումներ. ավելի ուշ ես անդրադառնում, որ հոգևորականի համար դրանք կարող են ոչ հարիր և անպատշաճ նկատվել: Սողոմոն իմաստունն ասում էր. «ով է այն մարդը, որ ապրում է և սխալներ չի գործում»: Ահա այսօր այս գիտակցությունն է ստիպում տկարիս ներողություն հայցել իմ այն ընկերներից, որոնց վիրավորել են շարադրածս արտահայտությունները: 
Մնամ միշտ ձեր հավատարիմ բարեկամ և Հայոց ազգային արժեքների պաշտպան:
Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Komitas Vartabet Hovnanyan