Ժողովո՜ւրդ, զգուշացե՛ք, փաստորեն նոր աղանդ է հայտնվել, 600 դրամ հավաքելու աղանդ: Տարբեր պատրվակներով զանգում են բնակարաններ ու պահանջում 600 դրամ: Օրինակ, «որևէ հիվանդ երեխայի օգնելու համար» կամ «դուք շահել եք 30 % զեղջ
ատամնաբույժի այցելության համար», կամ «շնորհավորում ենք, Ձեր հեռախոսահամարը խաղարկության արդյունքում շահել է չգիտեմ ինչ...» ու նմանատիպ ամենատարբեր պատճառաբանություններով նրանք փորձում են խղճից թույլ մարդկանցից կորզել այդ 600 դրամները: Այսօր վերջապես եկան այդ 600 դրամը տանելու, որը 2 օր առաջ պահանջել էին Վիտամին ակումբի անունից: Դուռը չբացեցի, դռան հետևից պատասխանեցի, որ ես զանգել եմ ու ճշտել, որ Վիտամին ակումբը նման ակցիա չի կազմակերպել, պահանջեցի, որ հեռանան և այևս չանհանգստացնեն, հակառակ դեպքում կդիմեմ ոստիկանություն: Երիտասարդը բորբոքվեց ու կատաղած, գոռգոռալով գնաց: Ընդամենը 1 վայրկյան հետո հեռախոսազանգ հնչեց, նույն երիտասարդն էր, որը պահանջում էր բացատրություն, թե ինչու մայրս խոստացած 600 դրամը չի տալիս: Ես պատասխանեցի, որ այսուհետ իրենց հեքիաթներին չենք հավատալու ու ևս մեկ անգամ պահանջեցի, որ չանհանգստացնեն: Ի պատասխան, այդ ինքնակոչը սկսեց ինձ վիրավորել ու բղավել: Հետաքրքիր է, ո՞վ է նա, որ կարող է խանգարել խաղաղ բնակչի անդորրը, և դեռ ավելին, բղավել ինձ վրա ու վիրավորել: Ո՞վ է նրան տվել այդ բարոյական իրավունքը: Ի վերջո, դա իմ իրավունքն է, կօգնե՞մ ինչ-որ մեկին, թե՞ ոչ: Հիմա էլ ասում է, ասել ենք ոչ թե Վիտամին ակումբ, այլ Վիտամին ամսագիր: Ի՞նչ կապ ունի, թե ինչ եք ասել: Կարևորը, թույլ տվեք տվյալ քաղաքացին որոշի, ուզո՞ւմ է մասնակցել այդ դրամահավաքին, թե՞ ոչ: Վստահ եմ, սրանց հետևում կանգնած է ինչ-որ աղանդավորական կազմակերպություն, քանի որ միայն դրանք են համառորեն թակում դռներն ու փորձում ամեն կերպ հասնել իրենց նպատակին: Զգո՛ւյշ եղեք, մարդի՛կ: Խնդրում եմ տարածել:
Arev Baldryan
https://www.facebook.com/arev.baldryan
amediainfo.ru
No comments:
Post a Comment