June 27, 2025
Yerevan booked.net
+28°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/3/14

Մեզ նոր ուժեր և նոր դեմքեր են պետք

Ոչ իշխանական ուժերի քառյակի որոշ ներկայացուցիչներ պահանջում են անցնցում իշխանափոխություն...

Համաձայն եմ, իշխանության նորացում և թարմացում է պետք, իշխող վարչակարգի հեռացումը հրամայական պահանջ է, որովհետև այն Հայաստանը տարավ դեպի աղքատացում, խոր դեպրեսիվ վիճակներ և
տապալեց ղարաբաղյան հիմնահարցը՝ այսօր թե՛ ղարաբաղյան խնդիրը, թե՛ Հայաստանի ապագան կախված պահելով Ռուսաստանից:
Սակայն, ո՞վ է գալու իշխանություն: Ոչ իշխանական ուժերի քառյակում տեղ զբաղեցնող ՀՀՇ-ՀԱԿ-ականնե՞րը...
Վերաիմաստավորեմ Ավետիք Իսահակյանին.
,,Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա Լյովիկ Զուրաբյանի ուժին,,...
Մՙենք արդեն տեսել ենք այս դեմքերին առաջին իշխանության մեջ, արդեն ,,վայելել,, ենք նրանց իշխանոեւթյան դառնությունները...
Հայ Յեղափոխական Դաշնակցությու՞նը... Նրան էլ ենք տեսել և խորապես հիասթափվել...
Դե,Ժառանգությունը ընդամենը քաղաքական փոքրիկ ակումբ է, որը տապալեց 2013-ի համաժողովրդական արթնացումը և ի զորու չեղավ պատմական պահը դարձնել Հայաստանում վերափոխման և շրջափոխման առիթ...
Մեզ նոր ուժեր և նոր դեմքեր են պետք: 35-40 տարեկաններ են պետք, կրթված ու հայրենասեր մարդիկ են պետք, որոնք իշխանությունը չեն դարձնի սեփական բարօրության գրավական:
Կա՞ն այդ ուժերը...
Կարելի է ձևավորել:
Ուրեմն, ,,հները,, չպետք է փայփայեն վերադարձի տեսլականը: Գնացքը գնացել է:
Նորերի համար ճանապարհ բացելու ժամանակն է:

https://www.facebook.com/levon.mutafyan?fref=nf

amediainfo.ru


No comments:

Post a Comment