Տեղեկացնում ենք ԱՄՆ պետդեպարտամենտին, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայումս ներառված է օֆշորային բազմամիլիոն դոլարների դրամալվացման աղմկահարույց
գործում, որում շոշափվում է Կիպրոսի Հանրապետության անունը, ինչպես նաև օգտագործել է Հայաստանում զբաղեցրած բարձր պաշտոնական դիրքը՝ խարդավանքների և խաբեության միջոցով անձնական հարստություն կուտակելու գործում, արդարադատությունից խուսափելու համար:
Հայաստանի կառավարության բարձր օղակներում փորձ է արվում ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դիվագիտական անձեռնմխելիությամբ ապահովելով՝ օգնել նրան խուսափել պատասխանատվությունից: Նման հանցանքերում մեղադրվող անձին, ԱՄՆ-ումորպես Հայաստանի դեսպան հաստատելը հակասում է ԱՄՆ-ի ժողովրդավարական և օրենսդրական սկզբունքներին և վտանգում է մեր ազգային արժանապատվությունը:
Պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կանխի Տիգրան Սարգսյանի արդարադատությունից խուսափելը:
Պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը:
Պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կտրականապես մերժի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձը:
Անկեղծ բարեմաղթանքներով,
ԱՄՆ Հայկական Ֆորում
amediainfo.ru
No comments:
Post a Comment