June 12, 2025
Yerevan booked.net
+26°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/7/14

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Ծաղկաձոր, որտեղ ներկա է գտնվել «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման արարողությանը: Վարչապետը զրուցել է «Արի տուն» ծրագրով հայրենիք ժամանած սփյուռքահայ պատանիների հետ, ովքեր
իրենց տպավորություններով են կիսվել ճամբարի և Հայաստան կատարած այցի վերաբերյալ: 
Հովիկ Աբրահամյանը ողջունել և շնորհավորել է պատանիներին հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում Հայաստան կատարած այցի առթիվ և նշել. «Մենք ձեզ շատ ենք սիրում, ձեզնով հպարտանում և ուրախանում: Այս ծրագրին շատ լուրջ եմ վերաբերվում և ես՝ որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, որ այն լինի շարունակական և ամեն տարի ծրագրին մասնակից երեխաների թիվն ավելանա: Համոզված եմ, որ ձեր այցը Հայաստան ջերմորեն է կապում ձեզ մայր հայրենիքին»:
Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին և նրանց, ովքեր զբաղվում են այս հայանպաստ, ազգանվեր գործով՝ «Արի տուն» ծրագրի կազմակերպմամբ: 
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը շրջել է ճամբարի տարածքով՝ ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին: 
«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում հայրենիք է ժամանել 140 պատանի աշխարհի 9 երկրից: 
 
http://www.gov.am/am/news/item/11422/
amediainfo.ru

No comments:

Post a Comment