Մինասյան Սերգեյ Արարատի. Ծնվել է 19 հուլիս, 1988 թ. Հայաստան, ք. Քաջարան. 1991 թ. ընտանիքի հետ մեկնել է ՌԴ` ք. Օմսկ: Մինչև 19 տարեկան բնակության վայրը եղել է Օմսկ քաղաքը և հենց այդտեղ էլ մարզվել ու հանդես է եկել որպես Fight Club Saturn – ի պրոֆեսիոնալ մարտիկ:
Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա և հանդես է եկել տարբեր կազմակերպությունների կողմից: Սպորտով սկսել է զբաղվել 6 տարեկանից: Զբաղվել է կարատե – դո, ձյուդո, հունա – հռոմեական ըմբշամարտ, հայկական ձեռնամարտ, պանկրատիոն և մարտական սամբո սպորտաձևերով: 17 տարեկանից հանդես է եկել…պրոֆեսիոնալ ռինգերում: Pankration սպորտաձևի ( առանց կանոնների ըմբշամարտի և բռնցքամարտի խառնուրդ է ) սպորտի միջազգային վարպետ է: Ռուսաստանի ձեռնամարտի և մարտական սամբոյի վարպետ, Ռուսաստանի ձեռնամարտի չեմպիոն է: Ռուսաստանի Pankration սպորտաձևի քառակի չեմպիոն` աշխարհի գավաթի հաղթող (Մելբուրն, Ավստրալիա 2013 թ.): Մարտական սամբոյի և Pankration – ի միջազգային մրցաշարերի հաղթող: Մոսկվայի ոստիկանության ստորաբաժանումների միջև կայացած ձեռնամարտի և մարտական սամբոյի չեմպիոն: Այժմ ապրում է Լոս Անջելեսում և մարզվում է Reign մարզասրահում, որի ղեկավարն է UFC – ի մարտիկ` Մարկ Մունյոզը: Եղել է ԱրմՖայթինգ ֆեդերացիայում, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ArmFC — ի մարտիկների հանդեպ և շատ լավ ընկերական հարաբերությունների մեջ է ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանի հետ:
Նշենք, որ այսօր Սերգեյ Մինասյանի ծննդյան օրն է: «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան»` հանձինս ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի, ի սրտե շնորհավորում է Սերգեյին ծննդյան առիթով և մաղթում բազում հաղթանակներ պրոֆեսիոնալ ռինգերում:
http://www.armfc.com/?p=3501
amediainfo.ru
No comments:
Post a Comment