Ամենահաս, ամենակարող գագիկ շամշյանը զարմացրել է դեպքի վայր հասնելու իր օպերատիվությամբ, մանրամասն նկարագրություններով: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվել, թե շամշյանը վաղօրոք տեղյակ է լինում, թե որ քաղաքի որ փողոցում է վթար լինելու և արագորեն հասնում է այնտեղ՝ վայրկյաններ անց իր կողմից տարածելով լուսանկարներ և մանրամասներ: Այս ամենահասության պատճառով էլ գրեթե բոլոր կայքերը հենվում են շամշյանի հաղորդագրությունների վրա,, դրանք համարում ամենաստույգը: Իհարկե, դրանք ամենաստույգն են, որովհետև լուսանկարներն արվում են օպերատիվ արագությամբ և ճշգրտությամբ և իրենցից իրավական փաստ են ներկայացնում:
Սակայն, ինչպես պարզեցինք, բազմաչարչար գագիկ շամշյանը բացառիկ դեպքերում է լինում այս կամ այն դեպքի վայրում, բացառիկ դեպքերում է սեփական լուսանկարչական սարքով նկարահանում կատարվածը: Ինչպես պարզեցինք ոստիկանությանը շատ մոտ կանգնած աղբյուրներից, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով բոլոր քննիչները պարտավոր են դեպքի վայրից արվող լուսանկարներն անհապաղ ուղարկել շամշյանի հասցեով՝ նշելով օպերատիվ գործողություններն իրականացնողների անունները: Այսինքն, ոչ թե շամշյանը, այլ քննիչներն են իրականացնում լուսանկարահանումները, որոնք հետո սեփական լոգոյով ներկայացնում է մեր ամենահաս ֆոտոլրագրողը…Ահա շամշյանի ,,առեղծվածը,, , որը տևական ժամանակ անհասանելի էր շատերին:Левон Мутафян
https://www.facebook.com/levon.mutafyan?fref=nf
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment