Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

12/23/14

Երևանյան շուկաներում վաճառվում է ալրաղացի Լյովիկի սատկած խոզերի միսը


Երևանյան շուկաներում վաճառվում է ալրաղացի Լյովիկի սատկած խոզերի միսը: Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծարանից 50 սատկած խոզերի ջանդակներն արդեն շուկայում են ու մի մասն արդեն վաճառվել է, մնացածն էլ շարունակվում է: Սննդի անվտանգության տեսչությունը միայն լրագրողների ճնշման տակ հաստատեց լուրը, այն էլ, երբ պարզվեց, որր քննչական կոմիտեն հարուցել է գործ: Հաստատեց՝ փաստելով, որ այս հանցագործությունը իրականացվել է հենց իրենց հովանու ներքո: Հետաքրքիր է՝ ով պետք է քաղաքացիներին տեղյակ պահեր վտանգի մասին, ով պետք է Ամանորից առաջ ստուգեր շուկաները, այն ժամանակահատվածում, երբ մարդ հիմնականում միս է առնում, որքան պետք է շարունակվի այս պետական դավաճանությունը, մի՞թե հիմա էլ գյուղնախարարությունը պետք է ասի, որ դա իրենց գործը չէ:
Դադարեցրե՛ք: Ուշքի՛ եկեք, հակառակ դեպքում հաջորդ թունավորումները լինելու են ոչ միայն մասսայական, այլև ողբերգական հետևանքներով:


Sat Mkrtchyan FB page:
www.amediainfo.ru

No comments:

Post a Comment