Մեկ տարի է անցել, ինչ տեղի է ունեցել կառավարության փոփոխությունը, սակայն Հայաստանում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց մի մասը եկել է դեռևս անցած տարիներից: Միևոնույն ժամանակ կան նաև բազմաթիվ պրոբլեմներ, որոնց լուծում է տրվել: Հայաստանի տարաբնույթ խնդիրների թվում կենսական նշանակություն
ունի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը երկրի կայունության և կայուն տնտեսական աճ արձանագրելու համատեքստում:
Հիշեցնենք, որ կառավարության 2014թ-ի ծրագրում ՓՄՁ-ների առկայությունը կարևորվում էր սոցիալ-տնտեսական և քաղաքական տեսանկյունից և նշվում էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության համար հրատապ է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների վերացումը` շարունակաբար բացահայտելով և ներդնելով աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ:
Այդ առումով նախատեսվում էր, որ պետք է իրակնացվի մի շարք քայլեր, որոնցից կարևորներին անդրադառնանք կետ առ կետ.
1. Փոքր ու միջին ձեռնարկությունների դասակարգման հստակեցում՝ թիրախային աջակցության ծրագրերի իրականացման նպատակով:
Կառավարությունը մարտի 5-ի նիստում հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015-ի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ մոտ 90%-ը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցությանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:
Կառավարությունը մարտի 5-ի նիստում հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015-ի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ մոտ 90%-ը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցությանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:
2. սկսնակ գործարարների համար առանձնահատուկ աջակցություն, խորհրդատվական, կրթական, տեղեկատվական, ինչպես նաև շուկայավարման և կառավարման հարցերում աջակցության համար ֆինանսական ռեսուրսների շարունակաբար ընդլայնում` մարզերում և, հատկապես, սահմանամերձ գոտիներում գործող փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար` առաջնահերթ գերակշռությամբ.
2014թ-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով աջակցություն է տրամադրել շուրջ 6,000 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների և ՓՄՁ պետական աջակցության 2014թ. ծրագրի շրջանակներում ՀՀ 2014թ. պետական բյուջեից հատկացվել է 151,983,700 դրամ: Աջակցության ավելի քան 95%-ն ուղղվել է մարզերի գործող և սկսնակ ՓՄՁ-ներին: ՀՀ բոլոր մարզերում իրականացված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» 26 ծրագրի շրջանակներում իրականացված գործարարությամբ զբաղվելու դասընթացներին և խորհրդատվություններին մասնակցել են 537 սկսնակ գործարարներ:
3. Առավել ակտիվ և հետևողական գործելակերպի որդեգրում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերի պաշտպանության և գործունեության պայմանները բարելավող օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում.
«Շրջհարկի մասին» օրենքի գործարկումը մեծ բողոքի ալիք էր բարձրացրել առևտրականների մոտ` պատճառ դառնալով բազմամարդ բողոքի ցույցերի: Բանն այն է, որ չնայած ՓՄՁ ներկայացուցիչների համար հարկային բեռի թեթևացմանը, առևտրականները պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջը համարում էին անընդունելի և առաջարկում էին փաստաթղթավորումը դարձնել կամավոր հիմունքներով: Ի վերջո Կառավարությունը ընդառաջ գնաց ՓՄՁ ներկայացուցիչների առաջարկին` փաստաթղթավորումը դարձվեց կամավոր, իսկ այն սուբյեկտների համար, որոնք հրաժարվում են փաստաթղթավորումից, բարձրացվեց շրջանառության հարկի շեմը: Արդյունքում ստացվեց ՓՄՁ ներկայացուցիչների համար ընդունելի լուծում:
Այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ կառավարության ձեռնարկած քայլերը դեռևս բավարար չեն, և կառավարությունը պետք է շարունակի 2015թ-ին աջակցություն տրամադրել ՓՄՁ-ներին` ոլորտի շարունակական զարգացումը ապահովվելու համար:
https://www.facebook.com/narek000000000000000/posts/793211670747852
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment