Ապրիլի 20-ին Գերմանիայի կառավարությունը, շնորհիվ ընբոստ տրամանդրված պատգամավորների, աջակցել է 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի կոտորածը «ցեղասպանություն» բառով բնորոշելու որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստ» լրատվականը՝ հղում անելով asbarez.com–ին
Եվրոպական միությունում Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերը` Գերմանիան, միանալով այլ ազգերի ու հաստատությունների, որոնց թվում են նաև Ֆրանսիան, Եվրոպական խորհրդարանը և Պապ Ֆրանցիսկոսը, ընդունում է ցեղասպանությունը՝ հարուցելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացասական արձագանքը:
Կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերտը ասել է, որ ուրբաթ օրը կառավարությունն աջակցելու է խորհրդարանում ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ այն հայտարարելով որպես ցեղասպանության վկայություն:
Գերմանիան վաղուց է, ինչ մերժում էր «ցեղասպանություն» եզրույթը, չնայած որ Ֆրանսիան և այլ պետություններ ընդունել էին: Այժմ կոալիցիոն կառավարությունը, խորհրդարանական պատգամավորների ճնշման ներքո, «ցեղասպանություն»-ը հաստատելու է բանաձևով:
Ֆոտո- Կարեն Չախալյանի (kansky)
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment