Հիմա, երբ արդեն նկարը մնաց թուրքական կայքում ու նույնիսկ կայքի ադմինիստրացիոն թիմի անդամը հավանեց նկարը, ուզում եմ անդրադառնալ մի անհիմն, ոչ ադեկվատ ու անդուր հայտարարության: Իհարկե հասկանում եմ վրդովմունքը և ըմբռնումով եմ փորձում մոտենալ,
սակայն պետք է հասկանալ, որ ամբիցիաների ու ինքնահաստատման ժամանակը չէ: Ես երբեք չեմ ասել, որ նկարը ամենալավն է կամ ամենալավն եմ Հայաստանում ու աշխարհում, ոչ, պարզապես ես փորձեցի այս կերպ ձայնս լսելի դարձնել աշխարհում: Նկարն ընդհամենը դրոշակ էր ու պատրվակ՝ շատ երկրներում ու առաջնահերթ Թուրքիայում ծածանելու համար, կունենա ազդեցություն թե ոչ, դա հարցի 2-րդ կողմ է: Ամեն մի մասնագետ ունի իր մասնագիտական խորամանկությունները,
Լրագրողը՝ հնարավոր է սենսացիա առաջացնելու համար գրել ցանկացած վերնագիր, որի հետ ընդհանրապես կապ չունեմ:Կաին մարդիք, ովքեր փորձում էին համեմատել ճարտարապետական շինության նկարի հետ - ժանրայնին պորտրետը. կամ պատրաստ էին գտնել մի շարք տեխնիկական թերություններ, դա ոչ պրոֆեսսիոնալ ու ճղճիմ մոտեցում է, ինչ-որ մի քանիսն էլ պատրաստ էին հեռախոսներով ավելի լավ ու ազդեցիկ լուսանկար անել. Հավատացեք, դա ինձ ավելի շատ է ուրախացնում, որ իմ հայրենակիցները կարող են լինել այդչափ տաղանդավոր:
Հ.Գ. Իհարկե կարող էին շատերը միանալ ու ավելի օգտակար արդյունքի կհասնեինք միասին, սակայն իմ ընկեր ու լուսանկարիչ Միսակ Կալաջյանից բացի ոչ մեկի մտքով չանցավ:
Շնորհակալ եմ բոլորից:
https://www.facebook.com/Kansky.designs
www.amediainfo.ru
կարդալ նաև նյութին վերաբերող՝
No comments:
Post a Comment