Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/27/15

ԱՐԳԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ և ՈՒՂԵՐՁԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ...

26 մայիսի, 2015 

Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ,
Սիրելի՛ արտաշատցիներ,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում: Գրանցվելով ֆեյսբուք սոցիալական ցանցում` ես խնդիր եմ դնում բաց և ուղիղ շփման ինչպես իմ համաքաղաքացիների,
այնպես էլ լրատվամիջոցների հետ: Օգտագործելով համացանցի հնարավորությունները՝ ներկայացնելու եմ իմ տեսակետներն ու պատկերացումները, իմ սիրելի Արտաշատի ապագայի մասին իմ տեսլականը և խնդրում եմ բոլորիդ ներկայացնել ձեր առաջարկներն ու մոտեցումները, ձեր քննադատություններն ու հորդորները: Վստահ եղեք` դրանք չեն մնա օդում, և ձեր կարծիքները ներկայացված կլինեն իմ ապագա ծրագրերում:
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ներկայացրեք ձեզ հուզող հարցադրումներն ու խնդիրները՝ վստահ լինելով, որ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին և հետամուտ կլինեմ ձեր կողմից բարձրացվող բոլոր խնդիրներին, բայց խնդրում եմ հաշվի առնել, որ ես նոր եմ մուտք գործում հասարակական – քաղաքական ասպարեզ և կարծում եմ, որ կարող եք նաև ինձ աջակցել և օգնել ձեր խորհուրդներով: Հայոց երբեմնի մայրաքաղաք Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում շարունակելու եմ բաց և ուղիղ շփումներով ծառայել իմ քաղաքին:
Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե ինձ ընդունեք ձեր ֆեյսբուքի ընտանիք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հպարտ եմ իմ ընտանիքով, հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ, բայց պետք է խնդրեմ, որ ինձ ընդունեք որպես սեփական որոշումներ կայացնող, սեփական քայլերի համար պատասխանատու Հայաստանի քաղաքացի Արգամ Աբրահամյան: Խոստանում եմ պատասխանտու լինել իմ բոլոր արած ու չարած գործերի համար:
Խնդրում եմ իմ առաջին ստատուսը խիստ չդատել…

Արգամ Աբրահամյան

Արտաշատի քաղաքապետի թեկնածու



պատասխան՝

Հարգելի Արգամ Աբրահամյան, ուրախալի է որ դու ցանկանում ես դառնալ քաղաքապետ: Ուրախալի է որ նման ցանկություններ ունես: Սակայն գիտես ինչ սիրելի երիտասարդ, այսօր մեր Հանրապետության յուրաքանչյուր անկյունում, Հայն այնպես է հուսախափ ու ընկճված, հազիվ թե կարողանա մեծ ակնկալիքներով ողջունել քո մուտքը: Ես անձամ գտնում եմ որ դու արժանի երիտասարդ ես, ու կցանկանամ մյուս պաշտոններում էլ քեզ նման երիտասարդ ուժեր տեսնել, բայց մի պայմանով որ մնաք էնպես ինչպես դու հիմա ներկայացնում ես քեզ, Բարի գալուստ, բայց մի թող որ մեր ժողովուրդը ևըս մի անգամ հուսախափ լինի..... Ես նույնը ցանկանում եմ մեր Գյունրի քաղաքին....


www.amediainfo.ru

No comments:

Post a Comment