Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/30/16

Սիրելի արվեստագետին՝ Գեղամ Գրիգորյանին


Երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժամանակների մեծանուն երգիչ Գեղամ Միհրանի Գրիգորյանը: Գեղամ Գրիգորյանը համարվում է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը: Այդ ցանկը գլխավորում են Էնրիկո Կառուզոն, Բենիմինո Ջիլլին, Ֆրանկ Կորելլին:
1971թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, սկսում է իր համերգային և բեմական բուռն գործունեությունը: Եվ իր առաջին բեմելը Ազգային օպերային թատրոնում սկսում է Էդգարի դերերգով՝ Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում, որտեղ Գեղամը երգում է հայազգի մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի հետ: Դրան հաջորդում են անմոռաց կերպարներ Սարո՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ», Տիրիթ՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ 2-րդ», Սայաթ-Նովա՝ Ալեքսանդր Հարությունյանի համանուն օպերայում:
1982թ. Գեղամ Գրիգորյանը մասնակցում է աշխարհում ամենամեծ հեղինակություն վայելող Պ.Ի.Չայկովսկու անվան միջազգային մրցույթին և արժանանում է մրցանակի:
Հյուրախաղերով հանդես է եկել Նյու-Յորքում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Մյունխենում, Բեռլինում, Ամստերդամում:
Նա երգեց աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում և համերգային դահլիճներ՝ Մետրոպոլիտեն օպերա, Լա Սկալա, Օպերա դի Ռոմա, Քովենդ Գարդեն:
1980թ. Գ.Գրիգորյանը հրավիրվում է Լիտվայի օպերային թատրոն՝ որպես առաջատար տենոր և շուրջ տաս տարի երգում է Վիլնյուսի օօպերային թատրոնում, մասնակցելով «Եվգենի Օնեգին», «Բորիս Գոդունով», «Դոն Կառլոս», «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Մադամ Բատերֆլյայ» օպերային ներկայացումներում:
1989-2000 թվականներին Գ.Գրիգորյանը աշխարհաճանաչ դիրիժոր Վալերի Գերգիևի հրավերով աշխատում է Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:
Գեղամ Գրիգորյանի ձայնի համար, իբրև տենոր՝ չկար սահմանափակում:
Նա թե՛ լիրիկական, թե՛ դրամատիկական տենորի համար գրված լավագույն դերերգեր է կատարել: Իր գեղեցիկ բել կանտոյով, անսահմանափակ ձայնածավալով, յուրահատուկ ձայնի տեմբրով առանձնանում էր աշխարհի բոլոր տենորներից:
Գ.Գրիգորյանը «Ֆիլիպս» նշանավոր ձայնագրման ստուդիայի պատվերով ձայնագրել և տեսագրել է Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Պյոտր Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա», Բորոդինի «Իշխան Իգոր», Ռիմսկի-Կորսակովի «Սադկո», Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերաները:
Գեղամ Գրիգորյանը արժանացել է մեր հանրապետության ժողովրդական արտիստի և Լիտվայի Հանրապետության վաստակավոր արտիստի բարձր կոչումներին, ինչպես նաև Մովսես Խորենացի մեդալի է և Հայրենիքին մատուցած ծառայության համար արժանացել է առաջին կարգի մեդալի:
Մենք հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի ընկերոջը, արվեստագետին, որի անզուգական ձայնը միշտ կհնչի մեր սրտերում:

Երաժշտական ընկերության նախագահ, 
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 
պրոֆեսոր՝ Դավիթ Ղազարյան


Narine Kochar FB page
www.amediainfo.ru

No comments:

Post a Comment