ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, ամենայն անկեղծությամբ՝ դու գավնո ես:
Մեկ SMS ա գալիս, որ 418 դրամ վճարման ենթակա գումար կա, հաճախորդն էլ մտածելու բան չունի, որովհետև քարտի վրա բավականին ավել վճարած գումար ունի: Մի քանի օր հետո նորից SMS ա գալիս, բայց արդեն այն մասին, որ ժամկետանց պարտավորություն ունես, ինչի մասին կտեղեկացնես Վարկային Բյուրոյին... Ո՛ւխ, 418 դրամի համար հաճախորդին դատի տուր, քարկոծիր, ցցի հանիր, բենզին լցրու ու վառիր:
Այդ SMS-ից հետո երբ հաճախորդը զանգում է սպասարկման կենտրոն, բացատրում են, որ մի 1000 դրամ քարտից հանեք, նորից մուտք արեք քարտի վրա... Աբսուրդ!!! Բացատրում ես, որ այ քուր ջան, այ Ասծուդ մեռնեմ, ծառայության մեջ եմ, այդքան ժամանակ չի լինում... Պարապ սատկում եմ, բան ու գործ չունեմ, երազում են այն պահի մասին, թե երբ պտի գնամ, բանկոմատների հետ մուտք ու ելք խաղամ... Ինչևիցէ:
Մեկ ուրիշ քարտի վրայից փոխանցում ես անում, փոխանցման մասին SMS-ն էլ ես ստանում, խիղճդ հանգիստ գալիս ես տուն:
Առավոտյան նուշ-նուշ քնած ես, վերջապես հանգստյան օր էիր «լոտոյով» շահել, մեկ էլ զանգ է գալիս. «Բարև Ձեզ, Ձեզ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից են անհանգստացնում»... ու էլի էտ անտեր 418 դրամը... Բացատրում ես, որ այ ախպեր ջան, այ Ասծուդ մեռնեմ, երեկոյան փոխանցումն արվել է, ես մեղավոր չեմ, որ քարտային հաշվին երևում է, ձեզ մոտ չի երևում:
Չէ՛, շատ ողջունելի ա, որ բառացիորեն ամեն դրամդ ատամներով ես պահում, բայց ՓիԱրշիկներիդ, մարքեթոլոգներիդ ու ռիսկերը կառավարողներիդ տարեք, չստերս բերեք... Կարծում ես, որ շուկայական այս դարաշրջանում, երբ նույն կամ ավելի շահավետ պայմաններով վարկ տրամադրող բանկերը կամ կազմակերպությունները «շնից» շատ են, նյարդային լարերի հետ խաղալուց հետո մարդ պետք է Ձեզանի՞ց վարկ վերցնի... Ո՛չ, նա երազելու է րոպե շուտ ազատվել Ձեզանից, Ձեր աբսուրդ վերաբերմունքից ու աշխատելաոճից:
418 դրամ, Կա՛րլ: Կա՜րլ, 418 դրամ...
Albert Unusyan fb page
www.amediainfo.ru
Դուք փորձել է ձեռք բերել վարկեր բանկերից առանց հաջողության: Շտապ անհրաժեշտ է գումար է դուրս գալ պարտքի. Հաղորդագրություն փակցնելուց համար պետք է գումար ընդլայնման կամ հաստատման ձեր սեփական բիզնեսի: Ստանալ վարկ մեկի Մեծ Բրիտանիայի առաջատար վարկային ընկերություններին: Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք դիմել էլեկտրոնային փոստով: larryfox2016@hotmail.com
ReplyDelete