June 06, 2025
Yerevan booked.net
+21°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/13/16

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ-Ը ՀՀ- ՈՒՄ ԴԻԱԿԻ (ГРУЗ 200) ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՐԵԼ Է


Մեզ ահազանգում են և հայտնում հավաստի աղբյուրները , որ «ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ» ՍԳՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ը տնօրեն` Սամվել Լևոնի Դիլարյան և ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿԱՐԳՈ ՏԵՐՄԻՆԱԼ-ի աշխատակիցներ` Կ.Մխիթարյանն ու Ա.Շեղոյանը համատեղ ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ ընկերության հիմնադիր՝ Էդուարդո Էռնեկյանի հետ միասին
ՀՀ- ՈՒՄ ԴԻԱԿԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՐԵԼ ԵՆ։ Բոլոր ՀՀ-ից դուրս գործող ՍԳՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մատուցող ընկերություններին ուղարկվել է նամակ, որում տեղեկացնում են, որ այսուհետ ՄԱՅԻՍԻ 1-ից 2016թ. ԴԻԱԿԻ Հայաստանում դիմավորման և օդանավակայանից դուրս հանելու թղթաբանության կազմակերպումը տրվել է բացառապես միայն «ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ» ՍԳՈ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ առանց, որևէ տենդեր հայտարարելու (նամակի պատճեն` ռուսերենով տեղադրում ենք կից)... 




Շատ հատկանշական է, որ միայն այս ոլորտն էր, որ կարծես դեռ «կպած» չէր և մոնոպոլիզացումը դժվար թե լիներ, բայց արի ու տես Հայաստանի այս պատերազմական նեղ վիճակում գտնվեցին մի քանի անձնավորություններ, որոնք Հայաստանին և Արցախին օգնություն ցուցաբերելու փոխարեն, սկսել են մոնոպոլիզացնել ոլորտի բիզնեսը և նեղել ՀՀ-ում աշխատող ՍԳՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մատուցող ընկերություններին։ Մինչ այսօր բոլոր անտիմոնոպոլ կազմակերպությունները դեռ լռում են, ինչ կասեն մեր իշխանությունները դեռ պարզ չէ, քանի-որ խնդիրը նոր է բարձրաձայնվում : Բոլոր այն մարդկանց կամ ՍԳՈ Ծառայություն մատուցող ընկերություններին, որոնք երբևից է տուժել է «ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ» ՍԳՈ ծառայություն մատուցող ընկերությունից ,կամ վերընշված անձանց կողմից խնդրում ենք դիմել մեր խմբագրության Էլ. փոստով:


 www.amediainfo.ru




No comments:

Post a Comment