Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

12/7/19

Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել հրադադարի ռեժիմը

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև դիվանագիտական հանդիպումների արդյունքում երաշխիք երբեք չի տրվի, որ Ադրբեջանը ցանկացած պահի չի խախտի հրադադարի ռեժիմը և ռազմական
գործողություններ չի սկսի Արցախի դեմ: Նույնիսկ այդ վտանգը հաշվի է առնում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը, ով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք:
Պետք է նկատի ունենալ, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար: Իսլամական ահաբեկիչներն, ովքեր Սիրիայում կորցնում են իրենց հենակետերը, փորձում են բարենպաստ միջավայր գտնել դրսևորվելու համար, և Ադրբեջանը նրանց համար հենակետ կարող է դառնալ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հարմար աշխարհագրական դիրքը և այն հանգամանքը, որ Իսլամական պետության կազմում են բազմաթիվ Ադրբեջանի քաղաքացիներ: Այնպես որ միջազգային հանրությունը պետք է մեծ ջանքեր գործադրի էսկալացիան կանխելու ուղղությամբ:


Narek Poghosyan fb page

www.amedianews.com

No comments:

Post a Comment