June 06, 2025
Yerevan booked.net
+23°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

1/15/14

ժամը 21-ից հետո ձևերը փոխվում են Գազելը դդումա դառնում


Դավթաշենից տուն էի գալիս այսօր: Ժամը 21-ից կանգառում կանգնած էի, անց կես նոր 15 համարը բարեհաճեց մոտենալ (Ավան-Դավթաշեն երթուղի): Նստեցի, նոր ասաց, որ մինչև «Ռայկոմա» քշելու: Հարցրեցի, թե հաջորդը ե՞րբ է գալու: Ինչին վարորդը պատասխանեց, որ ինքն է վերջինը: Դրսում այնքան ցուրտ էր, որ էլ իջնելս էլ չեկավ: Վարորդի հետ զրույցի բռնկվեցի.
-Հիմա մոտս վերջին 100 դրամն ա մնացել, ես էլ Զեյթուն եմ մնում: Փաստորեն, այս ցրտին Ռայկոմից մինչև տուն պետք է ոտքով գնամ հա՞:
-Ի՞նչ ասեմ, ընկեր, էտա: Չե՞ս ուզում... Իջի՛ր,- պատասխանեց վարորդը:
-Հա բայց ձեր գիծը Դավթաշենից մինչև Ավան չի, թե նոր հրաման կա՞, ժամը 21-ից հետո ձևերը փոխվում են Գազելը դդումա դառնում, Մոխրոտիկի հեքիաթի պես,- ասացի ես:
-Ախպե՛ր, մինչև Ավան եմ հասնում, 1500 դրամի գազա գնում,- վարորդը:
-Հա բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ 1500-ի ես վառում: 1000-ի վառի, ես չուզողը լինեմ,- ես:
-Չասի, որ դու ես մեղավոր,- վարորդը:
-Բա էլ ինչո՞ւմնա հարցը,- ես:
-Առաջ 6000 էր բռնում գազը, հիմա՝ 8000,- վարորդը:
-Հա ժողովուրդը տուտ պրի չյո՞մ: Արի սաղովի իրար հետ հավաքվենք, իջնենք Կառավարության դեմը մե՜ծ բունտ անենք, ում գլուխն էլ պետքա, բռնենք, ջարդենք,- ես:
-----------լռություն-----------
-Վարորդներով հավաքվեք, բունտ արեք, գծի տիրոջը պարտադրեք, որ գծի փողը քչացնի,- ես:
-Փողը քիչ վերցնի, բա ավտոները ո՞նց պահվի... Յուղը 1000 դրամա դարձել, պագրիշկեն 40 հազարա դարձել... Սաղ թանկացելա,- վարորդը:
-Յուղն ամեն օր ես փոխո՞ւմ,- ես:
-Չէ՛,- վարորդը:
-Ամորտիզատորներն ամեն օր ես լցնո՞ւմ,- ես:
-Չէ՛,- վարորդը:
-Պագրիշկեքդ ամեն օր ես փոխո՞ւմ,- ես:
-Չէ՛,- վարորդը:
-Բա գնացեք կռիվ տվեք, որ թանկացած գազի գնի չափով քիչ վերցնի ձեզանից,- ես:
-----------Հասանք Ռայկոմ-----------
-Էս 100-ը ստացիր, քեզ էլ անձորձանք երթևեկություն: Այդքան անլեզու պետք չի լինել, սաղ դժբախտությունները դրանից են,- ես:
-----------Занавес-----------

Ասածս ի՞նչ ա... Մեծն գծի տերեր, նախ տիրություն արեք, կամ էլ ձեզ վերահսկող հանձնաժողովներին ու վարչություններին ասեք, որ ձեզ նոռմալ հսկեն, որ ժամը 21-ին տրանսպորտը նորմալ աշխատի: Մեկ էլ վարորդներին պետք չի պատրաստի տեքստերն անգիր անել տալ... Չնայած, եթե էտքան անուղեղ են, որ թելադրանքով պետք է շարժվեն, ուրեմն իրենց հասնում է... Մեզ էլ է հասնում, քիչ եք անում, քիչ...


/©Հովազ/
Ալբերտ Ունուսյան - ՖԲ էջից

No comments:

Post a Comment