Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

1/16/14

ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ



Արդեն մի քանի օր է էլեկտրոնային լրատվամիջոցներով շրջանառվում են այսպես կոչված լրագրող ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ և մեր թատրոնի նախկին բեմադրող-նկարիչ Հովսեփ Մեսրոպյանի թատրոնի հեղինակությունն ու բարի համբավը արատավորող, ութսունամյա թատրոնի վարկանիշին հարվածող գրավոր և տեսա նյութեր, որոնց գոյությունն արդեն դառնում է անհանդուրժելի և դատապարտելի: Վաղուց է իրեն լրագրող կոչող Ա.Թ,-ն սևեռվել մեր թատրոնի վրա, վաղուց է հմտացել զրպարտելու ու ամբաստանելու մեջ՝ հավանաբար այդպես ջանալով կայանալ և ինքնահաստատվել: Մենք խղճում ենք նրան, որ ինքնահաստատվելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար առաջնորդվում է ոչ թե օբյեկտիվ իրականությամբ և ճշմարտություններով, այլ իր նման էժանագին հնարքների ու կեղծ սկանդալների սիրահարների հուշումներով և ուղղորդումներով: Ամեն մի հրապարակումից հետո մենք քմծիծաղում ենք և հեգնում՝ հիշելով հանճարեղ Թումանյանին. ,,Գլխովս շատ ամպեր կանցնեն, լեռը միշտ կա անսասան...,,:
Հովսեփ-Օսիկ Մեսրոպյանի ցանկացած հերյուրանք, բնականաբար, նեղվածություն է ձևավորում մեր հոգում, բայց ոչ այն պատճառով, որ նա ճշմարտություն է ասում, այլ որ զրպարտությունն ու բամբասանքն իր համար ուղենիշ դարձրած մարդը փոխանակ մտածի իր զավակների ու թոռների համար լավ հայր ու պապիկ լինելու, առաքինի մարդու համբավ ձևավորելու մասին, օրավուր մեծացնում է իր հանդեպ խոր զզվանքը, որովհետև մարդ կարող է լավ արվեստագետ չլինել, ինչպիսին նա է, բայց իրավունք չունի կեղտոտել այն վայրը, որտեղից սնվել է: Վանաձոր քաղաքում, իհարկե, ոչ ոք չի զարմանում՝ տեղեկանալով այս անձնավորության հերթական զրպարտությունների մասին, արվեստային շրջանակներն արգահատանքով են վերաբերում նրան, իսկ նկարիչները զարմացած են, թե ինչպես է նկարչության հետ կապ չունեցող մարդը հայտնվել թատրոնում որպես նկարիչ և իր ստեղծագործական չստացվածությունը կոծկելու համար, զբաղվում է բամբառակությամբ և ստահոդ ,,փաստարկումներ,, պտղավիժելով: Թե ինչպես է նա հայտնվել թատրոնում՝ շատերը գիտեն... Հեռացածների մասին չեն խոսում: Բայց ինչպիսի՞ բեմադրող-նկարիչ է եղել, այդ մասին արժե միայն ասել, որ հեռու է բեմազգացողությունից, բեմանկարչության արդի պահանջներից: Իսկ մեզ պետք են արհեստավարժ, թատրոնն ու գեղարվեստական ընթացքը դեպի շարժում տանող մարդիկ: Այդ մարդը Հովսեփ Մեսրոպյանը չէ: Ու նա պիտի հասկանա, որ ժամանակն իր պահանջներն է թելադրում: Ինքն այդ ժամանակից դուրս է: Պետք չէ ողբերգություն ապրել այն բանի համար, որ ոչ արհեստավարժ նկարչին, առևտրի մասնագետին ,,խնդրել,, են հեռանալ թատրոնից: Այդպես իրեն են փրկել, ի վերջո, ինչու՞ պիտի տարիներ շարունակ նա ստանա բարձր աշխատավարձ, պարապ տեղ զբաղեցնի թատրոնում, իսկ բեմադրությունների համար հրավիրվեն այլ նկարիչներ:
Մեզ զայրացրել է նաև թատրոնի բարոյական նկարագրին նրա տված գնահատականը: Արդեն մի քանի տարի նա փորձում է կեղտոտել թատրոնը, թատրոնի տղամարդկանց հասցեին կեղտոտ զրպարտություններ տարածել: Սովորաբար ասում են, որ արատների մասին գոռում են նրանք, ովքեր արատավոր են... Այս մարդուն հանգիստ չի տալիս շատ տղամարդկանց մեջ նույնասեռական տեսնելու կիրքը, ուստի խորհուրդ ենք տալիս, եթե խնդիրներ ունի, դիմի բժիշկներին, բայց երբեք չհամարձակվի արատավորել ու զրպարտել...
Թատրոնի տնօրենի որոշումը՝ ազատել նրան աշխատանքից հաստիքների կրճատման պայմանով, համարում ենք օրինական և տեղին: Գործատուն ինքն է որոշում նպատակային քայլերը, ՊՈԱԿ-ի տնօրենն ազատ է տնօրինելու թատրոնի ֆինանսական միջոցները: Ուստի, պաշտպանում ենք որոշումը և անգամ ուրախանում, որ թատրոնն ազատվել է նրա բարոյական հիմքերը խարխլող մարդուց:
Ձեզ էլ, հարգելի լրատվամիջոցներ, հաճախ հրավիրում ենք մեր թատրոն, դիտելու մեր լավագույն ներկայացումները, մեր բոլոր բեմադրիչների և դերասանների ստեղծագործական ինքնատիպ ձեռքբերումները: Մենք կենտրոնացած ենք ստեղծագործական տարբեր խնդիրների իրագործումների վրա, մեզ համար բամբասողներն ու զրպարտողները վաղուց չգոյության են դատապարտվել: Եվ հիշողության կորստի:
ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԱԲԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ



Լևոն Մութաֆյան ՖԲ Էջից



No comments:

Post a Comment