Դավիթի մոտ հայտնաբերվել է "ювенил идиопатик артрит" ուղեկցվող պարբերական հիվանդությամբ:Մոտ 5 տարի է տառապում է այս հիվանդությամբ, բուժվում է "Արաբկիր" բ/կ-ում,դիսպանսեր հսկողության տակ է գտնվում,սակայն արդյունք չկա, կարողանում է քայլել միայն ցավազրկող դեղերի ազդեցության տակ, չնայած հիմա արդեն դեղերն էլ չեն օգնում:Ստանում է ցիտոստատիկ և հորմոնալ բուժում,որը ոչ միայն չի օգնում այլ նաև թողնում է անդառնալի հետևանքներ:Դավիթը սովորում է 11-րդ դասարանում,բայց չկարողանալով շարունակել ուսումը` դժվարությամբ քայլելու պատճառով, դուրս մնաց դպրոցից, ակնկալիքով լավացման դեպքում կրկին վերադառնալու: Լիարժեք բուժում ստանալու համար անհրաժեշտ է "AKTEMRA" դեղամիջոցը, որը շատ թանկ արժե:Ժամանակին չստանալու դեպքում կարող է առաջանալ երեխայի մոտ հաշմադամություն: Մեր ընտանիքը չունի այդ հնարավորությունը, քանի որ կարողանում ենք գնել միայն մնացած դեղերը, որոնք կրկին թանկ արժեն: Խնդրում ենք օգնեք Դավիթի համար "AKTEMRA"դեղամիջոցը ձեռք բերենք: Մենք ամբողջ կյանքում պարտական կլինենք Ձեզ: Դավիթի հաշվեհամարն է` 005-003504-001 AMD(HSBC bank) ստացող` Գոհար Դանիելյան (096. 61-14-17): Նախապես շնորհակալություն Դավիթի ծնողների կողմից:
ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ:
Օգնեք Դավիթին FB Էջից
No comments:
Post a Comment