Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը՝ Գորիսի Վարդանը, Հորադիզի անկման պատճառների մասին գրելով, հավանաբար, չի կամեցել ամբողջապես բացել այս պատմության մութ էջերը: Կամ, գուցեև, տեղյակ չի եղել: Մինչդեռ ազատամարտիկներից մեկը, ում խոստացանք անունը հրապարակել միայն անհրաժեշտության դեպքում և որը ներկա է եղել հորադիզյան ողբերգությանը, ցավով պատմեց, որ պատճառներից մեկն էլ այն է եղել, որ Լիսկան դիմել է խարդախության ու ստի՝ այսպիսով մեր ազատամարտիկներին մղելով դեպի ռեալ մահ: Նա պետք է վառելիք ուղարկեր Հորադիզ՝ Նարիմանիչի ջոկատին, սակայն յուրացրել է այդ վառելիքը, իսկ Վազգեն Սարգսյանին զեկուցել, թե հանձնարարությունը կատարված է… Մինչդեռ առանց վառելիքի զորքը հայտնվել է շրջափակման մեջ, խավար գիշերվա մեջ անհնար է եղել վառել ջահերը: Արդյունքում՝ երեսուն զոհ, երեսուն անմեղ մարդ… Լիսկայի ,,քաջագործությունը,, գաղտնի չի մնացել, այս մասին իմացել է նրա մարտական ընկերներից Վալերի Գրիգորյանը, որն էլ կռվի է բռնվել Լիսկայի հետ, նա անգամ կամեցել է գնդակահարել Լիսկային, սակայն մարտական ընկերները կանխել են նրան: Պատերազմից շատ ժամանակ է անցել, սակայն ժամանակն է, որպեսզի ամեն ինչ բացահայտվի, որպեսզի մարդիկ իմանան, թե հաճախ ինչու՞ են զոհվել ազատամարտիկները, թե ովքեր են հարստացել զոհերի ու թափված արյան հաշվին…
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
No comments:
Post a Comment