June 08, 2025
Yerevan booked.net
+24°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

11/26/19

Ցմահ դատապարտյալ Գարեգին Սարգսյան՝ « Գրողին պիտի գնահատել իր ոճի մեջ»

Փետրվարի 21-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Ծառայության աշխատակիցների և հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպվեց գրքի շնորհանդես: Ցմահ դատապարտյալ, 1983թ. ծնված Գարեգին Սարգսյանը հանրությանը ներկայացրեց
անազատության մեջ գտնվելու տարիների ընթացքում թղթին հանձնած իր մտքերը՝ ամփոփված «Հայեցի պապը և նրա ժառանգները», «Խորագիտական գանձարան» և «Անահիտ» գրքերում:Մարդու հոգին ազատ է՝ անկախ նրա գտնվելու վայրից, եթե անգամ նա լինի անազատության մեջ:
«Իմ գրքերում հիմնականում արտացոլված է իրական կյանքը՝ իր լավ և վատ կողմերով»,- ասել է ցմահ դատապարտյալը:
Շնորհանդեսին ներկա էին նաև Գ. Սարգսյանի կինը, հարազատները: Հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը ,Զոյա Գրիգորյանը եվ <<Միասնություն հանուն հայության >>
ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյան:Հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով և ողջունելով հեղինակին համարձակ քայլի համար, շեշտադրեց հատկապես այն փաստը, որ այս և նմանատիպ միջոցառումները խթան են անազատության մեջ գտնվողներին և նաև ապացույցն են այն բանի, որ քրեակատարողական հիմնարկներում «ապրում են մարդիկ, ում մտայնությունը միայն հանցանքը չէ, և նրանց օրը հագեցած է բարի գործերով»:
Հարգելի Գարեգին Սարգսյան այս գրքի շնորհանդեսն ևս ապացույցն էր այն գերիշխող կարծրատիպ տեսակետի . որ ցմահ բանտարկյալը ևս լիրիրավ հասարակության անդամ է ,առավել
ևս եթե տվյալ անձը կարող է ազատվել ցմահ բանտարկությունից :
Ամեն օր, այգաբացը դիմավորում ենք, սպասելով ավետաբեր որոշմանը:
22.02.2019 թվ <<Միասնություն հանուն հայության >> ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյան









Սուսաննա Իսահակյան fb page

www.amedianews.com

No comments:

Post a Comment